«Չեմ ուզում այստեղից ոչ մի տեղ գնալ»․ ծիրանի այգի և տեսարան դեպի Արարատ. ՀՀ–ում «հեքիաթային» թաղամաս է կառուցվում
Սուսաննա (Ռուսաստան). «Այստեղ անչափ գեղեցիկ է, շատ ծառեր կան, բյուրեղյա մաքուր օդ: Սա հիանալի նախագիծ է, քանի որ ինքդ ես ընտրում տունը և կառուցում այն ընդհանուր ոճով, բայց քո ցանկություններին համապատասխան։ Իմ ընտանիքը, ցավոք, դեռ Ռուսաստանում է, բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի նրանք տեղափոխվեն Գողթ»։
Նիկիտա (Ռուսաստան). «Ես Մոսկվայից եմ, բայց, անկեղծ ասած, մեծ քաղաքի ձևաչափն ինձ խեղդում է։ Երևանում ինձ շատ հարմարավետ է, բայց, ցավոք, քաղաքի օդի որակի հետ կապված խնդիր կա։ Իսկ Գողթում պարզապես անհնար է չսիրահարվել այն ամենին, ինչ տեսնում ենք։ Մեծ առավելություն է, որ բնակելի համալիրը գտնվում է զբոսաշրջային գոտում՝ մեծագույն ճարտարապետական-պատմական հուշարձանների՝ Գառնիի և Գեղարդի հարևանությամբ: Նաև մենք մեծ շուն ունենք, որն այստեղ իրեն շատ հարմարավետ կզգա, քանի որ Goght Urban Valley-ում նախատեսված կլինեն նույնիսկ ամենափոքր մանրուքները ընտանի կենդանիների հանգիստ և ուրախ կյանքի համար»։
Ռումատա (Ռուսաստան). «Այստեղ իրականում կան մանրակրկիտ մտածված լուծումներ, ինձ անչափ դուր է գալիս «քաղաք քաղաքի մեջ» եզակի հայեցակարգը։ Goght Urban Valley-ում նախատեսված է ամեն ինչ՝ բուժկետից և սպորտային հրապարակներից մինչև ռեստորան, սրճարան, խանութ, մանկապարտեզ և դպրոց։ Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ սա շատ գրավիչ նախագիծ է ներդրումների տեսանկյունից և հիանալի վայր ապրելու համար։ Ես հենց նոր բարձրացա պատշգամբ և միանգամից ասացի, որ արդեն ուզում եմ այս պատշգամբում երջանիկ ծերանալ։ Տեսարանները հիանալի են՝ Ազատի ջրամբարը, Արարատը, շրջակա լեռները, արևը, օդը, ջուրը։ Չեմ ուզում այստեղից ոչ մի տեղ գնալ։ Այստեղ հրաշալի է»։
Սերգեյ (Հայաստան). «Այսօր մեզ մեծ նվեր մատուցեցին՝ հանձնեցին տան բանալիները։ Ինչո՞ւ ընտրեցինք հենց Goght Urban Valley-ն: Որովհետև սիրահարվեցինք այս վայրին: Այստեղ կա ամենն, ինչ անհրաժեշտ է հարմարավետ կյանքի համար։ Թերևս միայն ծով չկա, կատակում եմ, իհարկե։ Բայց մնացած ամեն ինչ կա՝ արև, օդ, հիասքանչ բնություն, հրաշալի հարևաններ, որոնցից շատերի հետ արդեն հասցրել ենք ծանոթանալ, համալիրի գերազանց ղեկավարություն։ Շուտով կավարտենք վերանորոգումը և արդեն կսկսենք ապրել այստեղ»։
Միջոցառման հյուրերին առաջարկվեց շրջել թաղամասի տարածքով, ծանոթանալ ճարտարապետական լուծումներին և տեսնել, թե ինչպես է ընթանում շինարարությունը։
Մարդիկ տալիս էին ամենատարբեր հարցեր և ստանում պատասխաններ Goght Urban Valley-ի մասնագետներից։ Էքսկուրսիայից հետո բոլորին սպասվում էր ֆուրշետ, որի ժամանակ ներկաները հաճույքով շփվում էին, աշխույժ զրույցներ վարում, իսկ ոմանք նույնիսկ փոխանակում էին հեռախոսահամարներ և այցեքարտեր։ Զգացողություն կար, որ մարդիկ սկսում են իրենց զգալ ապագա համայնքի մի մասնիկը:
Աղբյուր՝ https://newsarmenia.am/am/news/armenia/chem-vozum-aysteghits-voch-mi-tegh-gnal-tcirani-aygi-ev-tesaran-depi-ararat-hhum-heqiatayin-taghamas-e-karutsvum-foto-video/