Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի շինարարության նախագծի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է հասարակական–մշակութային կենտրոնի առաջիկա շնորհանդեսին։ Ձեռներեցը նաև ներկայացրել է իր տեսլականը, որը վերաբերում է լեգենդներով պարուրված այս եզակի անկյունը մի վայրի վերածելուն, որտեղ կարելի է կատարելագործվել և ապրել բնության հետ ներդաշնակ:

– Պարոն Ձավարյան, արձակուրդների սեզոնը գրեթե ավարտվել է, և ձեր թիմը, հավանաբար, ևս վերադարձել է Goght Urban Valley նախագծի զարգացման աշխատանքներին։

– Իրականում, ես միշտ հետևում եմ հետևյալ սկզբունքին՝ քանի դեռ մյուսները հանգստանում են, իրականացնել մասշտաբային փոփոխություններ։ Այս մոտեցումը մշտապես հսկայական ազդեցություն է ունեցել՝ սկսած Ռուսաստանում «Ameria»–ից մինչև գործող նախագիծը:

Ամառվա ընթացքում մեր գործընկերների հետ հասցրեցինք պատրաստել հասարակական–մշակութային կենտրոնի գլխավոր հատակագիծը և այն լրացնել տարատեսակ ծառայություններով։ Առաջիկայում այս ամենը կտեղադրվի մեր կայքում, իսկ մինչ այդ մեր գաղափարները բոլոր հետաքրքրվողներին կներկայացնենք տեղեկատվական տարբեր ուղիներով։

Ես միշտ եղել եմ շարունակական ուսուցման կողմնակից, ուստի օգոստոսին «Կապիտալ» ակումբի գործադիր տնօրեն Գրիգոր Առաքելյանի հետ կազմակերպեցինք վաճառքի թրեյնինգ մեր թիմի համար։ Դասընթացին հրավիրված էին նաև Red Invest Group-ի մասնագետները։ Իմ սաները ոչ միայն նոր գիտելիքներ կուտակեցին, այլև դարձան իսկական թիմ։

– Խոսեցիք շարունակական ուսուցման մասին։ Նշանակում է՝ «Սովորել, սովորել և սովորել» արտահայտությունը Ձեզ համար պարզապես խոսքեր չե՞ն։

– Համարեք ինձ ուսման քարոզիչ: Բայց եթե լուրջ, ես խորապես համոզված եմ, որ կրթությունը հասարակության բարեկեցության բարելավման և մտածելակերպը փոխելու միակ ձևն է։

Ի դեպ, մեր թիմն ունի բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ, ովքեր վերադարձել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Իտալիայից։ Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, երբ մարդիկ, մասնագիտական ​​կրթություն ստանալով արտերկրում, վերադառնում են հայրենիք՝ իրենց գիտելիքներն ու փորձը հենց այստեղ կիրառելու համար։ Ի դեպ, Ձեր խոնարհ ծառան նույնպես վերադարձել է Հայաստան երկար բացակայությունից հետո։ Մեզ հետ համագործակցում են նաև Ռուսաստանի լավագույն փորձագետները։ Մենք կշարունակենք ներգրավել եզակի փորձ ունեցող նոր մարդկանց, քանի որ մեր դռները միշտ բաց են հետաքրքիր մարդկանց և թարմ գաղափարների համար։

Goght Urban Valley (5).jpg
 

– Խոսենք թարմ գաղափարների մասին։ Պատմեք, խնդրում եմ, ի՞նչ թարմ գաղափարներ եք գեներացրել այս ընթացքում։

- Հակիրճ կներկայացնեմ այն, ինչն այլևս գաղտնի տեղեկատվություն չէ և շուտով հասանելի կլինի: Բայց ամեն դեպքում, առաջին անգամ եմ խոսում այս մասին, այնպես որ դուք ունեք էքսկլյուզիվ։

Նախ՝ որոշեցինք իրականացնել բնակելի և հասարակական-մշակութային գոտիների հստակ գոտիավորում՝ մուտքի և օգտագործման համապատասխան պայմաններով։ Դա նշանակում է, որ մշակութային կամ մարզական միջոցառումները ոչ մի կերպ չեն խանգարի բնակիչների հանգստին։

Երկրորդը, հաշվի առնելով նմանատիպ գյուղերի տխուր փորձը՝ մեր հայեցակարգում հասարակական–մշակութային կենտրոնը ֆինանսական բեռով ոչ մի կերպ չի ծանրաբեռնում բնակարանատերերին։

Երրորդը, հասարակական–մշակութային կենտրոնը կդառնա հարթակ բոլոր բարեխիղճ այցելուների համար։ Մեր կանխատեսումներով, այն ավելի շատ գրավիչ կենտրոն կլինի Հայաստանի բնակիչների, քան զբոսաշրջիկների համար։ Այստեղ մենք ելնում ենք 70/30 հարաբերակցությունից: Սակայն դա վերաբերում է մեկանգամյա, մեկօրյա այցելություններին։ Ուսման, ժամանցի, հանգստի կազմակերպման այլ ձևերն ունեն այցելուների բոլորովին այլ համամասնություն:

Հասարակական–մշակութային կենտրոնը գործելու է հետևյալ սկզբունքով. հանգստի կազմակերպում ամբողջ ընտանիքի համար և հանգստի կազմակերպում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր հետաքրքրություններին համապատասխան բան՝ լինի դա երաժշտական ​​ստուդիա, պարի դպրոց, հայկական ավանդական խոհանոց, կամերային երաժշտություն կամ տարբեր մարզահրապարակներ:

-Դատելով Ձեր ասածից՝ Goght Urban Valley–ում ծառայությունների ցանկը բավականին լայն է։

-Այո, այդպես է։ Թվարկեմ հիմնական ծառայությունները, որոնցից հնարավոր է օգտվել մեր կենտրոնում՝ հյուրանոցային ծառայություն, ազգային խոհանոցի ռեստորան, սրճարան և coworking, Սիգարի ակումբ, յոգայի և կարդիոյի ստուդիաներ, պարի ստուդիա, մանկական կենտրոն, կերամիկայի, խեցեգործության և հնագիտության ստուդիա, ձայնագրման և ծրագրավորման ստուդիաներ, խաղային կենտրոն և երաժշտական ​​դպրոց, Գոլֆի ակադեմիա և համերգասրահ ջրի վրա։ Կգործեն նաև դպրոց և մանկապարտեզ, մի քանի մարզահրապարակներ, խանութ և դեղատուն, քիմմաքրման և ավտոլվացման կետ, բժշկական օգնության կենտրոն և սպա կենտրոն, կոնֆերանսների սրահ և ​​տեղեկատվական–տուրիստական կենտրոն, ենթակառուցվածք շների տերերի համար, մասշտաբային ավտոկայանատեղի և այլն։ Ինչպես տեսնում եք, ծառայությունների ցանկը հսկայական է: Բայց դա չի նշանակում, որ այս ամենի համար նախատեսվում է կառուցել պալատներ։ Ոչ։ Կլինեն փոքր ստուդիաներ, որոնք, մեր ծրագրի համաձայն, կկառավարեն հենց բնակիչները։ Դրանք կվարձակալվեն՝ ընդհանուր հայեցակարգի պահպանման պայմանով։ Այսինքն՝ մենք միաժամանակ լուծում ենք ոչ միայն մշակութային–կրթական բնույթի, այլև զբաղվածության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման հարցեր։

– Ինչո՞վ է հատկանշական Goght Urban Valley–ի տարածքը։

- Շինարարության վայրի հետ կապված լուրջ ուսումնասիրություններ ենք կատարել և հանդիպել ենք եզակի առասպելների ու լեգենդների, որոնց մի մասը փոխանցվել է բերնեբերան, իսկ մյուս մասը փաստագրված է տարբեր աղբյուրներում։ Լեգենդների մի մասը վերաբերում է մեր նախահայր Նոյին, մյուս մասը՝ Արգիշտի I-ին: Իհարկե, պատմությունն ու առասպելները հաճախ միահյուսվում են, բայց հավաստիորեն հայտնի է, որ այս գեղեցիկ հովիտը եղել է հայ արքաների ամառային սիրելի նստավայրը:

Մեր հայացքն ուղղված է դեպի ապագան, և մենք ցանկանում ենք դառնալ արժանի հետևորդը բոլոր այն մարդկանց, որոնց երազանքները կապված էին այս տարածաշրջանի հետ։

– Իսկ դուք անձամբ ունե՞ք սիրելի վայր Goght Urban Valley–ում։

- Ինձ ամենից շատ դուր է գալիս Գրավչության կենտրոնի մեր գաղափարը: Սա Հայաստանի ամենամեծ հրապարակն է, որն ամբողջությամբ նախատեսված է զբոսանքի համար։ Դա երկու հեկտար կանաչապատ տարածք է, որի մի մասը զբաղեցնում է փարթամ ծիրանի այգին, իսկ մյուս մասը՝ մոտ կեսը, կանաչ սիզամարգ է։ Սա այն տարածքն է, որտեղ երեխաները կարող են ապահով խաղալ, իսկ նրանց ծնողները՝ հանգստանալ, որտեղ կանցկացվեն տարատեսակ զանգվածային միջոցառումներ՝ ձմռանը սահադաշտից և Տոնածառից մինչև համերգներ և ուրախ տոնախմբություններ, ընդ որում տարվա բոլոր ժամանակներում: Այս հարթակում կներառվեն սպասարկման տարբեր ոլորտների բոլոր շենքերն ու շինությունները, բացառությամբ, հավանաբար, Սիգարի ակումբի և Սիրահարների պուրակ–սրճարանի։

– Սիրահարների պուրա՞կ, գեղեցիկ է հնչում։

- Այո, այո, մենք կունենանք հիանալի պուրակ և «Սիրահարների սրճարան»՝ կատարյալ անկյուն նրանց համար, ովքեր գնահատում են ռոմանտիկան, ոճն ու նրբագեղությունը: Goght Urban Valley–ում բնությունն ինքն է ստեղծում հանգստության և գեղեցկության մթնոլորտ, այստեղ անհնար է չսիրահարվել. Բյուրեղյա մաքուր օդը, ապշեցուցիչ անտառներն ու լեռները, բնության կախարդական ձայները ստեղծում են ներդաշնակության և սիրո զարմանալի մթնոլորտ։

Առաջարկում եմ մեր հարցազրույցն ավարտել այս գեղեցիկ նոտայի վրա։ Ի վերջո, սերն է գեղեցկությունը: Պարզապես ուզում եմ մեր ընթերցողներին փոխանցել հիմնական միտքը. այն ամենն, ինչ անում են հիմնադիրներն ու նախագծի վրա աշխատող մարդիկ, անում են այս հողի հանդեպ մեծ սիրով։ Մեր հայացքն ուղղված է ոչ թե անցյալին, այլ ապագային։ Եվ մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ այս ապագայում, որը կառուցում ենք հատուկ ձեզ համար։ Goght Urban Valley–ն երջանկության, սիրո և գեղեցկության տարածք է։

 

https://newsarmenia.am/news/interview/novye-uslugi-v-goght-urban-valley-vsye-produmano-do-melochey/

Այլ նորություններ

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Goght Urban Valley-ում մեկնարկվել են շինարարական աշխատանքները։

Տեսնել ավելին

05.10.2023

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Երևանից 30կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը էներգաարդյունավետության առումով գերազանց արդյունքներ է ցույց տվել, «Նովոստի–Արմենիա»...

Տեսնել ավելին

12.03.2024

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

Երևանից 30 կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը և Koreez.am կրթական հարթակը համագործակցության համաձայնագիր են...

Տեսնել ավելին

01.05.2024

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կառուցվում է Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը։  Գործարար, Goght Urban Valley...

Տեսնել ավելին

09.04.2024

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Ապրիլի 29-ին Գողթի գեղեցիկ բնության մեջ հյուրընկալել էինք մեր նախագծի ընկերներին` միասին նշելու այսքան կարևոր ու յուրօրինակ ծրագրի մեկնարկը։Մեր...

Տեսնել ավելին

29.04.2023

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանն ունի ձեռնարկատիրական գործունեության մեծ փորձ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռների տերմինալի կառավարում, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ...

Տեսնել ավելին

01.03.2024

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին։ Սեպտեմբերի...

Տեսնել ավելին

06.09.2023

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի շինարարության նախագծի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ...

Տեսնել ավելին

09.09.2024