Միջազգային փորձը Հայաստանի լեռներում. ինժեները պատմել է, թե որտեղով է անցնում որակի «կարմիր գիծը» սեյսմիկ գոտում շինարարության ժամանակ

Միջազգային փորձը Հայաստանի լեռներում. ինժեները պատմել է, թե որտեղով է անցնում որակի «կարմիր գիծը» սեյսմիկ գոտում շինարարության ժամանակ

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում «Goght Urban Valley»-ի գլխավոր ինժեներ Սիմակ Կարապետյանը պատմել է այն մասին, թե ինչպես են էլիտար արվարձանային բնակելի տների կառուցման ժամանակ պահպանվում երկրում գործող նորմերը՝ հաշվի առնելով միջազգային փորձը։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում, որտեղ բնական գեղեցկությունը զուգակցվում է բարձր սեյսմիկ խոցելիության հետ, շինարարության որակն առանձնահատուկ նշանակություն ունի։ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում «Goght Urban Valley»-ի գլխավոր ինժեներ Սիմակ Կարապետյանը պատմել է այն մասին, թե ինչպես են էլիտար արվարձանային բնակելի տների կառուցման ժամանակ պահպանվում երկրում գործող նորմերը՝ հաշվի առնելով միջազգային փորձը, և ինչպես է սահմանվում  ինժեներական անձնական պատասխանատվությունը։
«Նովոստի-Արմենիա» - Շինարարական ո՞ր նորմերին և ստանդարտների վրա եք Դուք հենվում։ Արդյո՞ք սահմանափակվում եք միայն տեղական պարտադիր պահանջներով, թե՞ օգտագործում եք նաև միջազգային փորձի լավագույն օրինակները։ Նախագծում որքանո՞վ է հաշվի առնվում Հայաստանի սեյսմիկ վտանգավորությունը։

Ս. Կարապետյան - Մենք աշխատում ենք Հայաստանում գործող շինարարական նորմերին համապատասխան: Միևնույն ժամանակ հաշվի ենք առնում նաև դրսի նորմատիվ պահանջները, եթե դրանք օգնում են բարձրացնել լուծումների որակը: Բնականաբար, մեր նախագծողները պարտադիր կերպով հաշվի են առնում տարածաշրջանի սեյսմիկ առանձնահատկությունները, ինչն էլ ավելի խիստ է դարձնում պահանջները:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք ստուգում, որ կապալառուն ոչ միայն ճիշտ է ձևակերպում հաշվետվությունները, այլև իրականում պահպանում է տեխնոլոգիան հարթակում և ոչ թե «նկարում» ցուցանիշները:

Ս. Կարապետյան - Ինժեներական թիմը մշտապես տեղում է և վերահսկում է աշխատանքների ընթացքը:

«Նովոստի-Արմենիա» - Եղե՞լ են իրավիճակներ, երբ ժամկետները կամ գնորդների ցանկությունները հակասել են ինժեներական լուծումներին: Ինչպե՞ս են նման դեպքերում սահմանվում առաջնահերթությունները:

Ս. Կարապետյան - Իհարկե, հանդիպում են նաև բարդ նախագծեր: Գնորդները հաճախ ցանկանում են իրականացնել անհատական ճարտարապետական լուծումներ, և դա լրացուցիչ համակարգում է պահանջում: Մեր խնդիրն է գտնել այնպիսի լուծում, որը կհամապատասխանի նախագծին, անվտանգության պահանջներին և ժամկետներին: Եթե առաջանում են շեղումներ, մենք աշխատում ենք դրանք բացահայտել հնարավորինս արագ: Նույնիսկ անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում ձգտում ենք թույլ չտալ ժամկետների կրիտիկական խաթարումներ:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս է կառուցված աշխատանքային անվտանգության խախտումների արձանագրման և հաշվետվությունների համակարգը:

Ս. Կարապետյան - Ցանկացած խախտում արձանագրվում է։ Մենք ձգտում ենք ոչ թե պարզապես վերացնել հետևանքները, այլ կանխել բուն խնդիրները։ Եթե միջամտություն է պահանջվում, ընտրում ենք այնպիսի լուծում, որը թույլ է տալիս պահպանել կառուցվածքի հուսալիությունը և ապահովել երկարատև արդյունք։

«Նովոստի-Արմենիա» - Ո՞վ է անձնական պատասխանատվություն կրում, եթե օբյեկտի հանձնումից մեկ-երկու տարի անց պարզվի, որ շինարարության փուլում կատարվել են կրիտիկական ինժեներական փոխզիջումներ։

Ս. Կարապետյան - Իհարկե, մեր ընկերությունը՝ Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան։ Իսկ ընկերության ներսում՝ այդ թվում նաև ես։

«Նովոստի-Արմենիա» - Ո՞րն է Ձեզ համար «կարմիր գիծը»։ Ո՞ր խախտումից հետո եք պատրաստ կանգնեցնել աշխատանքները, նույնիսկ եթե դա հարվածի ժամկետներին և բյուջեին։

Ս. Կարապետյան - Որակի ստանդարտների խախտումը։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս է կազմակերպված նախագծում նյութերի մուտքային վերահսկողությունը։ Ի՞նչն է բացառում օբյեկտում ավելի էժան կամ չհավաստագրված անալոգների հայտնվելը:

Ս. Կարապետյան - Մենք վերլուծում ենք շինանյութերի շուկան և վերահսկում ընտրության ու գնման գործընթացը։ Չհավաստագրված նյութերի օգտագործումը բացառված է։ Միևնույն ժամանակ, մենք ձգտում ենք գտնել գնային առումով օպտիմալ լուծումներ՝ առանց որակի կոմպոնենտին զիջելու։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք վերահսկում «ծածկված» աշխատանքները՝ այն փուլերը, որոնք հետագայում անհնար է ստուգել առանց կոնստրուկցիաները քանդելու:

Ս. Կարապետյան - Մենք վերահսկում ենք ամբողջ գործընթացը փուլ առ փուլ, ուստի նման աշխատանքները չեն մնում առանց ստուգման։ Յուրաքանչյուր փուլի համար կազմվում են անհրաժեշտ ակտեր և փաստաթղթեր։

«Նովոստի-Արմենիա» - Սեյսմիկ վտանգավոր տարածաշրջանում ցանկացած պարզեցում կարող է թանկ նստել։ Ո՞րն եք տեսնում որպես գլխավոր ռիսկ՝ նախագծային հաշվարկնե՞րը, կատարո՞ւմը, թե՞ վերահսկողությունը։

Ս. Կարապետյան - Ամենախոցելի օղակը վերահսկողությունն է։ Հենց դրանից է մեծապես կախված, թե որքան որակյալ կիրականացվի նախագիծը գործնականում։

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ կասեք հակահրդեհային անվտանգության վերաբերյալ: Արդյո՞ք կատարվում են բոլոր անհրաժեշտ պահանջները:

Ս. Կարապետյան - Մենք գործնականում ամբողջությամբ օգտագործում ենք հրակայուն նյութեր: Եթե կիրառվում են այլ բնութագրեր ունեցող նյութեր, ապա դրանք լրացուցիչ պաշտպանվում են կոնստրուկտիվ լուծումներով՝ կրակի ազդեցության ռիսկը նվազագույնի հասցնելու համար:

«Նովոստի-Արմենիա» - Ո՞րն է այն հիմնական խնդիրը, որին դուք բախվում եք շինհրապարակում և ընդհանրապես Հայաստանի շինարարության ոլորտում:

Ս. Կարապետյան - Հիմնական խնդիրը որակավորված մասնագետների պակասն է, ովքեր հասկանում են ամբողջ գործընթացը և կարողանում են գիտելիքները կիրառել պրակտիկայում: Այժմ ոլորտը աստիճանաբար համակարգվում է, և ես հույս ունեմ, որ առաջիկա տարիներին կադրային հարցն ավելի արդյունավետ կլուծվի:

«Նովոստի-Արմենիա» - Որպես մարդ, որը շինարարության գործընթացին մասնակցում է զրոյից և գիտի դրա որակի մասին ամեն ինչ, կցանկանայի՞ք անշարժ գույք ունենալ Գողթում։

Ս. Կարապետյան – Միանշանակ, այո՛։ Ես արդեն ինձ համար հողամաս եմ ընտրել։
 

Աղբյուր՝ https://newsarmenia.am/am/news/interview/mijazgayin-pordze-hayastani-lernerum-inzhenere-patmel-e-te-vorteghov-e-antsnum-voraki-karmir-gitce-seysmik-gotum-shinararutyan-zhamanak/
 

Այլ նորություններ

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Goght Urban Valley-ում մեկնարկվել են շինարարական աշխատանքները։

Տեսնել ավելին

05.10.2023

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Երևանից 30կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը էներգաարդյունավետության առումով գերազանց արդյունքներ է ցույց տվել, «Նովոստի–Արմենիա»...

Տեսնել ավելին

12.03.2024

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

Երևանից 30 կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը և Koreez.am կրթական հարթակը համագործակցության համաձայնագիր են...

Տեսնել ավելին

01.05.2024

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կառուցվում է Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը։  Գործարար, Goght Urban Valley...

Տեսնել ավելին

09.04.2024

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Ապրիլի 29-ին Գողթի գեղեցիկ բնության մեջ հյուրընկալել էինք մեր նախագծի ընկերներին` միասին նշելու այսքան կարևոր ու յուրօրինակ ծրագրի մեկնարկը։Մեր...

Տեսնել ավելին

29.04.2023

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանն ունի ձեռնարկատիրական գործունեության մեծ փորձ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռների տերմինալի կառավարում, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ...

Տեսնել ավելին

01.03.2024

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին։ Սեպտեմբերի...

Տեսնել ավելին

06.09.2023

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի շինարարության նախագծի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ...

Տեսնել ավելին

09.09.2024