Երևանը շնչահեղձ է լինում. ինչպես կարող են «նոր ալիքի» այգիները դառնալ փոշու և սթրեսի դեղատոմս Հայաստանի բնակիչների համար

Երևանը շնչահեղձ է լինում. ինչպես կարող են «նոր ալիքի» այգիները դառնալ փոշու և սթրեսի դեղատոմս Հայաստանի բնակիչների համար

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում օդի աղտոտվածության խնդիրն առավել քան երբևէ սուր է, ինչին զուգահեռ աճում է քաղաքի բնակիչների սթրեսը (անհանգստությունը): Սակայն կան նաև լավ նորություններ. սովորական ծաղկանոցներին ու ծառուղիներին փոխարինելու է գալիս նոր թրենդ՝ «նոր ալիքի այգիները»: Բնապահպան և ագրոնոմ Զոյա Դուտովան «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես նման այգիները կարող են «դառնալ քաղաքի թոքերը» և միաժամանակ բարելավել Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների հոգեբանական ու ֆիզիկական առողջությունը:

«Նոր ալիքի» այգիները աստիճանաբար հանրաճանաչ են դառնում Երևանում

Երբ բնապահպան և ագրոնոմ Զոյա Դուտովան ստացավ Երևանում «նոր ալիքի» այգի ստեղծելու առաջին պատվերը, բախվեց անսպասելի խնդրի. անհրաժեշտ բույսերը ձեռք բերելու հնարավորություն չկար: Տնկարաններում, ինչպես նախկինում, վաճառում են դասական հավաքածու՝ տույաներ, վարդեր, սիզամարգի խոտեր: Իսկ նոր թրենդի համար անհրաժեշտ են բոլորովին այլ տեսակի բույսեր՝ տափաստանային հացազգիներ, վայրի եղեսպակ, օշինդր, տեղական թփեր:

- Ես հայեցակարգի հանրաճանաչության մասին դատում եմ տնկարանների տեսականիով, - պարզաբանում է Դուտովան, - եթե կա պահանջարկ, ապա հայտնվում են համապատասխան բույսերը: Առայժմ Երևանում նման այգիներ զուտ տեսքով ես չեմ տեսել. հայեցակարգը չափազանց նոր է Հայաստանի համար:

Պարադոքսն այն է, որ նման այգիները հենց Երևանին են պետք օդի պես՝ ուղիղ իմաստով: Մինչ բնապահպաններն ահազանգում են թեղիների և սոսիների զանգվածային հատումների պատճառով, քաղաքը շարունակում է փողոցները կանաչապատել դեկորատիվ ծառերով, օրինակ՝ սակուրայով, որը չի համապատասխանում քաղաքի շոգ ու չոր կլիմային:

Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով: Դրանցից մեկը քաղաքային կանաչապատման ոլորտի քաղաքականությունն է: Ինչպես մեծ քաղաքների մեծ մասը, Երևանն ակտիվորեն աճում է, զարգանում և կառուցապատվում: Ժամանակին գործող խորհրդային սանիտարական նորմերն ու կանոններն արդեն կորցրել են իրենց ուժը: Իսկ կանաչապատման այն նորմերը, որոնք առաջարկում է ԱՀԿ-ն (մեկ բնակչի հաշվով 50 քառակուսի մետր կանաչապատում), օրենսդրորեն ամրագրված չեն:

Ինչպիսի՞ տեսք ունի «նոր ալիքի» այգին

Պատկերացրեք. խնամքով էտված տույաների փոխարեն՝ վայրի եղեսպակի (սալվիա) և լավանդայի մացառուտներ: Քարերի արանքում տարածվում է գիհին, իսկ դրա վերևում՝ մի քանի բնով բազմաճյուղ արքայածառն (հուդայածառ) է, որը հոծ ստվեր է տալիս: Կողքին հացազգի խոտաբույսեր են, որոնք օրորվում են քամուց և սեզոնից սեզոն փոխում են իրենց գույնը: Ամենօրյա ջրելու կարիք ունեցող մշտադալար ցանկապատերի և սիզամարգերի նվազագույն քանակ:

Սա բնության նմանակում է, - պարզաբանում է Դուտովան: - Տնկիների մի քանի շերտեր, որոնք հաջորդում են միմյանց և փոփոխվում տարիքի հետ: Ոչ թե անշարժ դեկորատիվ բույսեր, այլ կենդանի էկոհամակարգ, որը ծաղկում է, գրավում մեղուներին ու թիթեռներին և պահպանում կենսաբազմազանությունը:

Գլխավոր առավելությունն այն է, որ տեղական բույսերը հազարամյակների ընթացքում էվոլյուցիա են ապրել հայաստանյան կլիմայական պայմաններում: Դրանք հարմարված են ջրի պակասին, արևի և ուլտրամանուշակագույն ճառագայթների առատությանը: Իսկ դա նշանակում է, որ չեն պահանջում քիմիական պարարտանյութեր, պարբերական սնուցում և այգեպանների «բանակ»։

- Հիմա լանդշաֆտային դիզայներներն ավելի ու ավելի հազվադեպ են այգիներ հիմնում պարզապես այն պատճառով, որ դա հաճախորդի մտքով է պարզապես անցել, - նշում է բնապահպանը: - Բոլորն արդեն մի փոքր բնապահպան են, և դա ինձ շատ է ուրախացնում: Կա հասկացողություն, որ բույսը կենդանի օրգանիզմ է, որին անհրաժեշտ են որոշակի պայմաններ: Ավելի լավ է օգտագործել տեղական տեսակներ, որոնց հետ փոխկապակցված են փոշոտող միջատները և մնացած ողջ բնական էկոհամակարգը:

Կարող են արդյոք «նոր ալիքի» այգիները փրկել Երևանը

Որպեսզի քաղաքի էկոհամակարգը բնականոն գործի, դրա միջով պետք է անցնեն «կանաչ միջանցքներ»՝ վայրի բնության շարունակվող շերտեր, որոնցով կարող են տեղաշարժվել միջատները, թռչունները և մանր կենդանիները: Այնուամենայնիվ, եթե անհրաժեշտ է ստեղծել մի բան, որը միաժամանակ կլինի գեղագիտական և օգտակար բնության համար, ապա դրանք հենց «նոր ալիքի» այգիներն են:

-Յուրաքանչյուր նման այգի առանձնահատուկ և ինքնուրույն էկոհամակարգ է, - ընդգծում է Դուտովան: - Կարծում եմ, որ դրանք իսկապես կօգնեն Երևանին գոնե մի փոքր շունչ քաշել:

Խնդիրն առավել սուր է քաղաքի լանջերին՝ Մոնումենտի (Հաղթանակի զբոսայգին և հարակից թաղամասը) և Նորքի շրջաններում, որտեղ նախկինում անտառներ են եղել: Դրանք անխնա հատվել են՝ Երևանին զրկելով «թոքերից»: Սակայն այդ վայրերում պարզապես նորից ծառեր տնկելը չի ստացվի:

- Երբ անտառը հեռանում է, սկսվում են էրոզիոն գործընթացներ, հատկապես լանջերին, որտեղ հողի շերտը բարակ է, - բացատրում է բնապահպանը: - Ծառին պարզապես չեն բավականացնի ո՛չ սննդարար պաշարները, ո՛չ հողի հզորությունը, որպեսզի այնտեղ ամրանա և աճի: Հասկանալու համար, թե արդյոք անտառը «կապրի», գիտնականները համակարգչային բարդ մոդելներ են կառուցում: Անհրաժեշտ է միջոցառումների մի ամբողջ համալիր:

Մասնագետի խոսքով՝ Երևանին անհրաժեշտ են ոչ միայն այգիներ, այլև «նոր ալիքի» անտառներ՝ բնական էկոհամակարգերի վերականգնում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ վայրի առանձնահատկությունները:

Ինչու են քաղաքաբնակներն իրենց ֆիզիկապես վատ զգում առանց կանաչապատման

Դուտովան հղում է անում բիոֆիլիայի հայեցակարգին՝ բնության հանդեպ մարդու բնածին ձգտմանը:

-Մենք էվոլյուցիոն առումով զարգացել ենք բաց տեսադաշտ ունեցող նոսր անտառներում՝ առանձին ծառեր, մարգագետնային խոտեր, տափաստան: Իսկ հիմա փակված ենք բետոնե տուփերում և գրեթե չենք տեսնում բնություն: Դա օրգանիզմի համար բնական չէ:

Հետազոտությունները հաստատում են՝ կանաչ տարածքների պակասը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, բարձրացնում սթրեսի ու տագնապայնության մակարդակը, նույնիսկ ազդում մարսողության վրա: Դեռևս 19-րդ դարում հայտնվեց «թերապևտիկ այգեգործություն» հասկացությունը. բժիշկները պացիենտներին ուղարկում էին այգիներում աշխատելու, և մարդկանց ինքնազգացողությունը նկատելիորեն բարելավվում էր:

- Գիտնականներն ասում են, որ մարդու տեսողական և հոգեբանական հարմարավետության համար լավագույն բնական համակարգը անտառատափաստանն է, - հավելում է բնապահպանը։ - Հենց այդ պատճառով են «նոր ալիքի այգիները» այդքան հարմարավետ. դրանք նմանակում են այն բնական միջավայրը, որտեղ ձևավորվել է մեր տեսակը։ Կան մի շարք հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ մարդու ինքնազգացողությունը զգալիորեն բարելավվում է, եթե նա աշխատում է, հանգստանում, ապրում է ավելի կանաչ տարածքներում և զբաղվում է բնության հետ կապված գործունեությամբ։

Ո՞ր փորձն է օգտակար Հայաստանի համար

- Կարծում եմ, որ Հայաստանին արժե դիտարկել Միջերկրածովյան փորձը, քանի որ հիմա կլիման փոխվում է, - կարծում է Դուտովան: - Երևանում ձմեռները տաքանում են, չնայած նրան, որ այս ձմեռը բավականին էքստրեմալ էր: Եվ, հավանաբար, պետք է նաև դիտարկել հյուսիսամերիկյան գործընկերների փորձը, որտեղ շատ նահանգներում նույնպես չորային է: Սա շատ հետաքրքիր խաղ է՝ տարբեր փազլներից հավաքել էկոհամակարգ, բայց դուրս չգալով առկա պայմանների շրջանակներից:

Քեյս. ինչպես է դա աշխատում Գողթում

Հայաստանում «նոր ալիքի» այգիների առաջին մասշտաբային օրինակներից մեկը Goght Urban Valley նախագիծն է, որն իրականացվում է Երևանից կես ժամվա հեռավորության վրա։ Այստեղ արդեն աճում են հեկտարներով ծիրանենիներ, խնձորենիներ և նշենիներ։ Զոյա Դուտովան աշխատում է որպես թաղամասի կանաչապատման խորհրդատու։

- Տեխնիկական առաջադրանքի առաջին կետն էր՝ պահպանել առկա տնկիների առավելագույն քանակը, - պատմում է նա։ - Դա ինձ շատ դուր եկավ, ես հաճույքով ներգրավվեցի այս նախագծում, քանի որ ներդրողների փիլիսոփայությունն ինձ հոգեհարազատ է։ Շատ եմ սիրում աշխատել արդեն իսկ գոյություն ունեցող տնկիների հետ՝ նվազագույնս ներազդելով շրջակա միջավայրի վրա։ Նույնիսկ շինարարության ժամանակ մենք ցանկապատում ենք ծառերը, որպեսզի տեխնիկան չվնասի դրանց։

Հին այգիների պահպանումից բացի, այստեղ տնկվելու են բույսեր, որոնք նման են շրջակա լեռներում աճող տեսակներին՝ արքայածառ (բագնանման), կասկաս (կարկաս), գիհի, սովորական դրախտածառ (սկումպիա):

-Մենք օգտագործելու ենք միջին և փոքր ծառեր, քանի որ մեծ ծառերն այստեղ տեղին չէին լինի: Քանի որ ցածրահասակ ծառերը հաճախ բազմաբուն են լինում, դրանք բավականին խիտ ստվեր կտան: Տնկելու ենք այն, ինչը տեսողականորեն համահունչ է շրջակա բնությանը և կտա առավելագույն ստվեր: Յուրաքանչյուր բնակիչ կունենա իր սեփական այգին, որը կարող է նախագծել ընկերության ծառայության միջոցով կամ ինքնուրույն: Երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է հիմնել փորձնական նպատակով փոքրիկ տնկարան՝ «նոր ալիքի» այգիների համար նախատեսված բույսերի մշակման նպատակով:

Վերադարձ վայրի բնություն

Հարց է առաջանում՝ որքանո՞վ է իրատեսական նման լուծումների զանգվածային ներդրումը հենց քաղաքում։

- ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մեկ բնակչի հաշվով 50 քառակուսի մետր կանաչապատ տարածք, սակայն Հայաստանում այս նորմը օրենսդրորեն ամրագրված չէ, - արձանագրում է Դուտովան: - Խորհրդային սանիտարական կանոնները կորցրել են իրենց ուժը, իսկ նորերը չեն ընդունվել։ Առանց քաղաքաշինության մեջ համակարգային փոփոխությունների՝ նույնիսկ հարյուրավոր մասնավոր «նոր ալիքի այգիները» չեն լուծի մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդիրը։

Առայժմ Երևանի բնակիչների մեծ մասի ընտրության հնարավորությունը մեծ չէ. կա՛մ հաշտվել քարե ջունգլիների փոշու ու սթրեսի հետ, կա՛մ հնարավորություն փնտրել տեղափոխվելու բնությանը մոտ։ Goght Urban Valley-ի նման նախագծերը ցույց են տալիս, որ քաղաքին մոտ էկոլոգիական միջավայրում ապրելը՝ չհրաժարվելով քաղաքակրթության բարիքներից, հնարավոր է։

Աղբյուր՝ https://newsarmenia.am/am/news/interview/erevane-shnchaheghdz-e-linum-inchpes-karogh-en-nor-aliqi-ayginere-darnal-poshu-ev-stresi-deghatoms-hayastani-bnakichneri-hamar-foto/

Այլ նորություններ

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Goght Urban Valley-ում մեկնարկվել են շինարարական աշխատանքները։

Տեսնել ավելին

05.10.2023

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Երևանից 30կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը էներգաարդյունավետության առումով գերազանց արդյունքներ է ցույց տվել, «Նովոստի–Արմենիա»...

Տեսնել ավելին

12.03.2024

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

Երևանից 30 կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը և Koreez.am կրթական հարթակը համագործակցության համաձայնագիր են...

Տեսնել ավելին

01.05.2024

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կառուցվում է Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը։  Գործարար, Goght Urban Valley...

Տեսնել ավելին

09.04.2024

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Ապրիլի 29-ին Գողթի գեղեցիկ բնության մեջ հյուրընկալել էինք մեր նախագծի ընկերներին` միասին նշելու այսքան կարևոր ու յուրօրինակ ծրագրի մեկնարկը։Մեր...

Տեսնել ավելին

29.04.2023

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանն ունի ձեռնարկատիրական գործունեության մեծ փորձ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռների տերմինալի կառավարում, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ...

Տեսնել ավելին

01.03.2024

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին։ Սեպտեմբերի...

Տեսնել ավելին

06.09.2023

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի շինարարության նախագծի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ...

Տեսնել ավելին

09.09.2024