«Մինուս 30 տարվա սթրես». ինչպես են Հայաստանում ստեղծում ապագայի թափամաս՝ մաքուր օդով և ներդրումների աճով

«Մինուս 30 տարվա սթրես». ինչպես են Հայաստանում ստեղծում ապագայի թափամաս՝ մաքուր օդով և ներդրումների աճով

Ինչու՞ է մեգապոլիսներում կյանքը դառնում վտանգավոր առողջության համար, ի՞նչ առավելություններ ունի Գողթ «ապագայի թաղամասը», և ի՞նչ կարող է այն առաջարկել տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր մարդկանց, Capitalist-ին տված հարցազրույցում այս հարցերին է անդրադարձել Goght Urban Valley-ի ներդրողներից Մովսես Ձավարյանը

– Ինչո՞ւ Goght Urban Valley նախագիծը կարելի է այսօր անվանել էկոլոգիական խնդրի լավագույն լուծում:

– Ամբողջ աշխարհում ձևավորվում է կայուն միտում. մարդիկ հեռանում են մեգապոլիսներից՝ ավելի հանգիստ ու երջանիկ ապրելու համար: Դրա համար ստեղծվում է համապատասխան ենթակառուցվածք՝ դպրոցներ, մանկապարտեզներ, առևտրի կենտրոններ, ռեստորաններ: Հայաստանում նման բան գրեթե չկար, քանի որ մեզ մոտ չէր ձևավորվել «ամառանոցային» կամ արվարձանային մշակույթը: Երևանցիները հիմնականում նախընտրում են ապրել քաղաքում, իսկ հանգստյան օրերին՝ գնալ խորոված ուտելու, շրջել խանութներով կամ գնալ Ծաղկաձոր կամ Սևան: Բայց միջավայրի մշտական փոփոխության և քաղաքից դուրս կանոնավոր հանգստի մշակույթ մենք փաստացի չունենք: Հնարավոր է՝ հենց դա է պատճառը, որ մենք՝ որպես հասարակություն, մշտապես լարված ենք:

Եվրոպայում այս մշակույթը գրեթե համատարած է: Եթե տեսնեք, թե ուրբաթ երեկոյան քանի մեքենա է լքում Մյունխենը կամ Պրահան, կզարմանաք: Մարդիկ քաղաքում մեքենա չեն օգտագործում, քաղաքում հասարակական տրանսպորտն արդյունավետ աշխատում է։ բԲայց քաղաքից դուրս գնում են սեփական տրանսպորտով, և դա հսկայական հոսք է:

– Դուք կարծում եք, որ նման տեղափոխության գլխավոր պատճառը էկոլոգիա՞ն է:

– Պատճառները շատ են: Էկոլոգիան դրանցից մեկն է, բայց ոչ միակը։ Մարդիկ պարզապես ուզում են հանգստանալ, լինել մոտ բնությանը: Ընդ որում, չի կարելի ասել, թե, օրինակ, Մյունխենը կամ Պրահան էկոլոգիական տեսանկյունից աղետալի քաղաքներ են։ Դրանք ժամանակի մեծ մասը գտնվում են «կանաչ գոտում»։ Սակայն նույնիսկ այնտեղ մարդիկ ընտրում են կյանքն արբանյակային քաղաքներում։ Օրինակ՝ Զալցբուրգը փոքր քաղաք է, բայց շատերն ապրում են կենտրոնից դուրս և ամեն օր գալիս են աշխատանքի։

– Այսինքն՝ նրանք պատրա՞ստ են ամեն օր հաղթահարել մեծ հեռավորություններ:

– Այո: Օրինակ՝ Մյունխենից մինչև Գարմիշ-Պարտենկիրխեն հեռավորությունը մոտ 100–110 կմ է: Դա գրեթե նույնն է, ինչ Երևանից հասնել Վանաձոր կամ Գյումրի: Մարդիկ ամեն օր գնում են այնտեղ ու վերադառնում, որովհետև ունեն որակյալ ճանապարհներ և արդյունավետ երկաթուղային տրանսպորտ: Եթե մեզ մոտ 100 կմ ճանապարհը տևում է 2 ժամ, ապա նրանց մոտ՝ 45–60 րոպե: Ենթակառուցվածքների զարգացումն ուղղակիորեն բերում է նրան, որ մարդիկ պատրաստ են ապրել քաղաքի սահմաններից դուրս:

– Իսկ ինչպիսի՞ն է վիճակը մեզ մոտ:

– Երևանում իրավիճակն արդեն մոտ է էկոլոգիական աղետին: Ուստի մենք պետք է ավելի ակտիվորեն օգտագործենք մեր երկրի առավելությունները: Հայկական լեռնաշխարհն ինքնին ունի բարդ բնական հիմք, բայց մենք ունենք եզակի հնարավորություն՝ բարձրանալ 500–1000 մետր ավելի վեր և ապրել սկզբունքորեն այլ կլիմայական պայմաններում: Սա հսկայական ռեսուրս է, որը մենք գրեթե չենք օգտագործում:

– Որքան բարձր, այնքան մաքո՞ւր է օդը:

– Այո՛: Բացի այդ, այստեղ գումարվում է կլիմայի փոփոխության գործոնը: Այս տարի Երևանի եղանակը համադրելի էր Տաշքենդի հետ: Գրեթե բոլոր կլիմայագետներն ասում են, որ վերջին 2-3 տարիների ընթացքում էկոլոգիան կտրուկ վատթարացել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ալմաթին, Տաշքենդը, Երևանը, Թբիլիսին: Եվ պատճառը ոչ միայն ավտոտրանսպորտի արտանետվող գազերն են կամ արդյունաբերական օբյեկտների արտանետումները: Առանցքային պատճառներից մեկը կլիմայական փոփոխություններն են, որոնց խոշոր քաղաքները պատրաստ չէին։

– Բայց Տաշքենդում շատ կանաչապատ տարածքներ կան, և դա չփրկեց իրավիճակը:

– Այո՛: Երկրաշարժից հետո խորհրդային քաղաքաշինարարները Տաշքենդը կառուցել էին բավականին գրագետ: Սակայն հետագայում համակարգային մոտեցումը քանդվեց: Քաոսային կառուցապատումը ստեղծեց ջերմաստիճանային ինվերսիայի էֆեկտ՝ քաղաքը դադարեց «շնչել»: Նույնը մենք աստիճանաբար անում ենք Երևանում: Սա նշանակում է, որ ապագայում չարժե սպասել բարենպաստ պայմաններ մեգապոլիսում։

– Ինչպե՞ս է սա անդրադառնում առողջության վրա:

– Կա համաշխարհային վիճակագրություն. էկոլոգիական միջոցառումների շնորհիվ մի շարք երկրներում մահացությունը նվազել է 23%-ով: Իսկ հիմա նայենք Երևանին։ Պաշտոնական վիճակագրությունը կա՛մ բացակայում է, կա՛մ փակ է։ Սակայն բավական է հարցնել բժիշկներին. ուռուցքաբանություն, սիրտ-անոթային հիվանդություններ՝ մենք առաջատարների թվում ենք։

Համեմատության համար՝ Փարիզը։ Քաղաքապետը հպարտանում է ոչ թե ծառերի հատուկենտ տնկումներով, այլ լիարժեք կանաչ զանգվածների ստեղծմամբ։ Նպատակը քաղաքը կյանքի համար պիտանի պահպանելն է։

Ցավոք, վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում էկոլոգիան համակարգային կերպով չի զարգացել: Ավելին, ԽՍՀՄ ժամանակներում, չնայած խոշոր գործարանների առկայությանը, Երևանում օդի աղտոտվածության 98%-ը բաժին էր ընկնում տրանսպորտին: Ընդ որում, արդյունաբերական ձեռնարկությունները գտնվում էին խիստ վերահսկողության տակ:

– Անդրադառնանք Գողթին: Ինչո՞վ է այն սկզբունքորեն տարբերվում:

– Այս տարածաշրջանը բացառիկ է: Մինչ այլ վայրերում խոսում են գործազրկության մասին, մեզ մոտ խնդիրը հակառակն է՝ աշխատուժի պակասը, հատկապես որակյալ մասնագետների, այդ թվում՝ կանանց: Ապագայում մեզ անհրաժեշտ կլինի ևս մոտ 500 աշխատակից՝ հիմնականում ինժեներատեխնիկական մասնագիտությունների գծով:

Եթե շրջանում հայտնվում են 1–2 լուրջ արտադրություններ, զբաղվածության խնդիրը փաստացի լուծվում է: Գողթում դա արդեն տեղի է ունեցել:

– Եվ այնուամենայնիվ, գլխավորը բնակարանային հայեցակա՞րգն է:

– Այո՛: Մենք ելնում ենք մի պարզ գաղափարից. մարդը պետք է հնարավորություն ունենա կառուցել իր երազանքի տունը, այլ ոչ թե գնել ուրիշի երևակայությունը: Ամենապարզը տիպային «տուփեր» կառուցելն է: Բայց մենք գիտակցաբար ընտրեցինք բարդ ուղին: Մարդն ինքն է ընտրում հողամասը, ճարտարապետին, նախագիծը: Միակ սահմանափակումը ճարտարապետական կոդն է:

– Ի՞նչ է իրենից ներկայացնում ճարտարապետական կոդը:

– Սա Հայաստանում առաջին համակարգային ճարտարապետական կոդն է։ Այն վերաբերում է հանրային տարածքներին, հողատարածքներին և մասնավոր տներին։ Սա մոտ 100 էջանոց փաստաթուղթ է՝ մեր, այսպես կոչված, «Սահմանադրությունը»։ Այն կարգավորում է բոլոր պարամետրերը՝ բարձրությունը, գույները, նյութերը, ցանկապատերը, լուսավորությունը, փոխգործակցությունը լանդշաֆտի հետ։ Մենք չենք կոտրում ռելիեֆը, մենք ճարտարապետությունը հարմարեցնում ենք բնությանը։ Մեր նպատակն է ոչ թե կրկնել այսօրվա Երևանը, այլ պահպանել քաղաքի տրամաբանությունն այնպես, ինչպես Երևանի առաջին գլխավոր հատակագծի հեղինակի՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մոտ էր։

– Հաճախորդն ամբողջությամբ ազա՞տ է իր ընտրության մեջ:

– Այո՛, կոդի սահմանափակումների շրջանակում: Եվ, որն ավելի կարևոր է, գնորդների մեծամասնությունն ուրախ է այդ սահմանափակումների համար: Նրանք հասկանում են՝ հենց դրանք են պաշտպանում միջավայրի որակը:

– Բացի տներից, էլ ի՞նչ է ներառված նախագծում:

– Մենք ստեղծում ենք ինքնաբավ ենթակառուցվածք. կրթություն՝ մանկապարտեզից մինչև արտադպրոցական պարապմունքներ, սպորտ և առողջություն՝ ֆիտնես և պարեր, հանրային տարածքներ՝ սրճարաններ, գրադարան, քովորքինգ: Նաև մշակութային և զբոսաշրջային հատված, որը բաց է բոլորի համար, հյուրանոցային ենթակառուցվածք և առանձնահատուկ միջավայր տարեցների ու սահմանափակ հնարավորություններով անձանց համար:

– Իսկ հեռավորությունը Երևանի՞ց:

– Այսօր ճանապարհը տևում է 30–40 րոպե: Կառուցվել է որակյալ մայրուղի, որն արդեն կրճատել է ուղևորության ժամանակը: Եվ կարևոր է հասկանալ. 30–40 րոպե ղեկին լինելը հաճախ հանգիստ է, այլ ոչ թե ժամանակի կորուստ՝ ի տարբերություն քաղաքային խցանումների:

– Կարելի՞ է խոսել կյանքի իրական երկարացման մասին:

– Այո՛, Երևանի համեմատ՝ կարելի է խոսել 30 տարվա մասին: Խոսքը գործոնների մասին է՝ մաքուր օդ, խորը քուն, նվազագույն սթրես: Այս ամենն ուղղակիորեն ազդում է առողջության և կյանքի որակի վրա:

– Սա նաև ներդրո՞ւմ է:

– Այո՛: Արդեն իսկ օբյեկտների կապիտալիզացիան կազմում է 25–50%: Ենթակառուցվածքների զարգացմանը զուգընթաց աճը կշարունակվի: Բայց գլխավոր ներդրումը միջավայրի, առողջության և ընտանիքի ապագայի մեջ է:

Աղբյուր՝ https://newsarmenia.am/am/news/society/minus-30-tarva-stres-inchpes-en-hayastanum-steghtcum-apagayi-tapamas-maqur-odov-ev-nerdrumneri-atchov-foto/

 

Այլ նորություններ

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Goght Urban Valley-ում մեկնարկվել են շինարարական աշխատանքները։

Տեսնել ավելին

05.10.2023

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Երևանից 30կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը էներգաարդյունավետության առումով գերազանց արդյունքներ է ցույց տվել, «Նովոստի–Արմենիա»...

Տեսնել ավելին

12.03.2024

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

Երևանից 30 կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը և Koreez.am կրթական հարթակը համագործակցության համաձայնագիր են...

Տեսնել ավելին

01.05.2024

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կառուցվում է Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը։  Գործարար, Goght Urban Valley...

Տեսնել ավելին

09.04.2024

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Ապրիլի 29-ին Գողթի գեղեցիկ բնության մեջ հյուրընկալել էինք մեր նախագծի ընկերներին` միասին նշելու այսքան կարևոր ու յուրօրինակ ծրագրի մեկնարկը։Մեր...

Տեսնել ավելին

29.04.2023

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանն ունի ձեռնարկատիրական գործունեության մեծ փորձ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռների տերմինալի կառավարում, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ...

Տեսնել ավելին

01.03.2024

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին։ Սեպտեմբերի...

Տեսնել ավելին

06.09.2023

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի շինարարության նախագծի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ...

Տեսնել ավելին

09.09.2024