Goght Urban Valley․ ինչպես է ժամանակակից քոթեջային թաղամասը միավորել բժշկությունն ու բացառիկ ճարտարապետությունը
Հայտնի սրտային վիրաբույժ Պավել Կախկցյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչու է Goght Urban Valley–ն «ավետյաց երկիր»։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը, որը գտնվում է հայոց արքաների նախկին նստավայրի տեղում, իր բնակիչներին առաջարկում է անվտանգ և հարմարավետ միջավայր՝ ապրելու, աշխատելու, ժամանցի և կրթության համար: Ինչպես պարզվեց, սա դեռ ամենը չէ։ Հայտնի սրտային վիրաբույժ Պավել Կախկցյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչու է Goght Urban Valley–ն «ավետյաց երկիր»։
«Նովոստի–Արմենիա»․ անվտանգությունն ու հարմարավետությունն, իհարկե, շատ կարևոր են մարդու համար, բայց դրանք անիմաստ են դառնում, եթե կան առողջական խնդիրներ։ Goght Urban Valley–ն, լինելով նորարար բոլոր առումներով, անշուշտ ունի իր սեփական հայեցակարգը կենսական կարևոր այս ոլորտում։
Պ․ Կախկցյան․ իհարկե։ Երբ ծանոթացա Goght Urban Valley նախագծի հայեցակարգին, հասկացա, որ այն Հայաստանում նոր բան սկսելու հնարավորություն է, հատկապես որ այնտեղ կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ են հասկանալ և ընդունել այն, ինչ մենք ուզում ենք անել և ակտիվորեն մասնակցել դրանում։ Նախագծի բժշկական բաղադրիչը բաղկացած է լինելու առողջ ապրելակերպի և ձեր ու ձեր մտերիմների անվտանգության վերաբերյալ համընդհանուր կրթությունից: Այս առումով առողջապահական բաղադրիչը կարող է որոշիչ լինել, քանի որ երջանկության համար մարդկանց անհրաժեշտ է առողջություն և ֆիզիկական անվտանգություն։
«Նովոստի–Արմենիա»․ ինչպե՞ս է դա աշխատելու գործնականում։
Պ. Կախկցյան․ Goght Urban Valley–ի յուրաքանչյուր բնակչի մշտական բժշկական հսկողության շնորհիվ: Ավելին, ոչ միայն հիվանդների, այլև առողջ մարդկանց վիճակի համակարգված հսկողություն, ինչը սկզբունքային նշանակություն ունի պաթոլոգիկ վիճակների զարգացումը կանխելու համար։
«Նովոստի–Արմենիա»․ ցավոք, ՀՀ–ում հիվանդությունների կանխարգելումն ամենաթույլ օղակն է։ Մարդիկ մինչև վերջ չեն դիմում բժշկի, հատկապես որ դա հաճախ կապված է մեծ ծախսերի հետ։
Պ. Կախկցյան․ մենք հենց պատրաստվում ենք այնպես անել, որ դա թանկ չլինի։ Մեզ համար այս մոտեցումը սկզբունքորեն կարևոր է։ Ոչ միայն կիրականացնենք ըստ պահանջի դինամիկ հսկողություն և հետազոտություններ, կանցկացնենք ստուգումներ և այլն, այլև կսովորեցնենք մարդկանց ճիշտ ապրել, որպեսզի առողջական խնդիրներ հնարավորինս երկար չառաջանան։ Իսկ կատարյալ կլինի, որպեսզի առողջական խնդիրներ ընդհանրապես չլինեն։
«Նովոստի–Արմենիա»․ ի՞նչ է նշանակում «ճիշտ ապրել»։
Պ.Կախկցյան․ «Ճիշտ ապրել» առաջին հերթին նշանակում է ճիշտ սնունդ, ճիշտ ֆիզիկական ակտիվություն և ճիշտ կենսամիջավայր: Այս դեպքում նաև հոգևոր միջավայրը, այն, ինչ ապրիորի ձգում է մարդկանց այստեղ։ Մեր կողմից կարևոր է նրանց սովորեցնել ճիշտ սնվել և ապահովել ֆիզիկական ակտիվություն, ինչը կբերի պլանավորած արդյունքների։ Մարդը Goght Urban Valley–ում պետք է զգա, որ անվտանգ է, և իր հետ ոչինչ չի պատահի, իսկ եթե պատահի, ապա դա հնարավոր կլինի ուղղել ժամանակի և առողջության նվազագույն կորստով։
«Նովոստի–Արմենիա»․ այսինքն, «ճիշտ սնվել» և «ճիշտ շարժվել» նշանակում է խուսափել յուղոտ, աղի սննդից և ֆաստֆուդից ու զբաղվել սպորտո՞վ։
Պ.Կախկցյան․ ոչ միայն։ Ձեր թվարկածը վաղուց հայտնի է բոլորին։ Բայց հարցը ոչ թե ասելն է, թե ինչից պետք է խուսափել, այլ սովորեցնել, թե երբ և ինչ կարելի է ուտել և ինչ քանակությամբ։ Այս ամենը պետք է զուգակցվի ֆիզիկական ակտիվության հետ, որը թույլ է տալիս հեռացնել ավելորդ կալորիաները։ Միայն խորհուրդները բավարար չեն: Այս ամենը պետք է վերահսկել։
«Նովոստի–Արմենիա»․ այսինքն, թաղամասի տարածքում կլինի նուտրիցիոլոգ, որին կարելի է պարբերաբար դիմե՞լ։
Պ.Կախկցյան․ այո: Բացի այդ, կլինի տվյալների վերահսկում։ Հետևաբար, անկախ նրանից, թե ով, կոպիտ ասած, փորձի մեզ «խաբել», մենք դա կտեսնենք և կփորձենք օգնել հետևել մեր խորհուրդներին։
«Նովոստի–Արմենիա»․ ինչպես ասում են՝ բոլոր հիվանդությունները ներվերից են։ Նույնիսկ եթե մենք ճիշտ սնվում ենք, ֆիզիկապես ակտիվ ենք, բայց միևնույն ժամանակ նյարդայնանում ենք, ապա հիվանդանում ենք․․․
Պ.Կախկցյան․ նյարդայնում ենք, այո։ Բայց սթրեսը «դուրս է գալիս» ֆիզիկական ակտիվությամբ։ Այս առումով ֆիզիկական ակտիվությունը հակասթրեսային նշանակություն ունի։ Իհարկե, անհնար է ամբողջությամբ վերացնել այդ գործոնը, սակայն դրա դեմ արդյունավետ պայքարել հնարավոր է և անհրաժեշտ։ Անվտանգության և վստահության զգացումը, որը պետք է զգա մարդն այստեղ ապրելով, կունենա հզոր հակասթրեսային ազդեցություն։ Սա այն վայրն է, որտեղ կարելի է ամբողջությամբ հանգստանալ, չվախենալ, լինել վստահ և հանգիստ ձեր և ձեր մտերիմների համար: Ավելին, պատրաստվում ենք Goght Urban Valley–ի բնակիչներին սովորեցնել առաջին բուժօգնության հմտություններ։
«Նովոստի–Արմենիա»․ կանխարգելման խնդրից պակաս արդիական չէ ճիշտ ախտորոշումը։ Ինչպե՞ս եք դա լուծելու, մանավանդ, որ նեղ մասնագետների հետ խորհրդակցությունները կազմակերպվելու են առցանց։
Պ. Կախկցյան․ նախ և առաջ նախատեսում ենք ստեղծել ժամանակակից բժշկական լաբորատորիա, որը կլինի առաջին օղակը, այն խնդիրները կբացահայտի նույնիսկ սկզբնական փուլում։ Բոլոր լաբորատոր տվյալները կհավաքվեն բժշկական անձնակազմի կողմից՝ ապահովելով պացիենտների դինամիկ հսկողություն։ Այնուհետև կանցկացվեն առցանց խորհրդատվություններ՝ հիմնականում կանխարգելիչ բնույթի։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի խորհրդատվություն ստացիոնարում։ Ուլտրաձայնային ախտորոշման մասնագետը կիրականացնի սկրինինգ դիսպանսեր օրերին։ Սա հիվանդությունների կանխարգելման կարևոր բաղադրիչ է:
«Նովոստի–Արմենիա»․ բոլորս գիտենք, որ ավելի լավ է լինել առողջ և հարուստ, քան աղքատ և հիվանդ։ Բայց ոչինչ չենք ձեռնարկում դրա համար։ Ի՞նչն է մեզ խանգարում։
Պ․ Կախկցյան․ հիմանականում ծուլությունը, առողջության մշակույթի բացակահությունը, մեզ երբեք դա չեն սովորեցրել։
«Նովոստի–Արմենիա»․ նախատեսվու՞մ են առողջ ապրելակերպի ուսումնասիրություն Goght Urban Valley–ի կրթահամալիրում։
Պ.Կախկցյան․ դրա հետ կարող ենք ինտեգրվել և օրինակներով ցույց տալ՝ ինչպես դառնալ առողջ։ Որովհետև ժամանակակից Հայաստանում հիվանդությունների վիճակագրությունը չափից դուրս է թե՛ սիրտ-անոթային, թե՛ ուռուցքաբանական հիվանդությունների թվով։
«Նովոստի–Արմենիա»․ կարո՞ղ ենք եզրակացնել, որ Goght Urban Valley–ի կարգախոսն է՝ ուզում ես առողջ լինել, եղի′ր:
Պ. Կախկցյան․ ավելի շուտ, մենք կստիպենք ձեզ առողջ լինել: