Մաքուր օդը՝ ընդդեմ Երևանի մշուշի. Goght Urban Valley-ի ներդրողը՝ Հայաստանում նոր էկոլոգիական ստանդարտի մասին

Մաքուր օդը՝ ընդդեմ Երևանի մշուշի. Goght Urban Valley-ի ներդրողը՝ Հայաստանում նոր էկոլոգիական ստանդարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում օդի աղետալի որակի շուրջ քննարկումների ֆոնին ավելի ու ավելի շատ մարդիկ են մտածում այն մասին, թե ինչպես է էկոլոգիական միջավայրն ազդում առողջության, սովորությունների և կյանքի որակի վրա։ Goght Urban Valley-ն այն նախագծերից մեկն է, որի ստեղծողներն ի սկզբանե ձգտում են ձևավորել կյանքի նոր որակ. ավելի շատ կանաչապատ գոտիներ, ավելի քիչ խիտ կառուցապատում, լռություն, մաքուր օդ և բնության գրկում ապրելու հնարավորություն՝ պահպանելով քաղաքային առավելագույն հարմարավետությունը։ Այս թեմայով մենք զրուցել ենք Goght Urban Valley-ի ներդրողներից մեկի՝ Մովսես Ձավարյանի հետ։

«Նովոստի-Արմենիա» - Կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքը, թե ինչպես եք գնահատում իրավիճակը Երևանում, որտեղ փոշու մակարդակը 4 անգամ գերազանցում է նորման։ Ի՞նչ է արվում իսկապես առողջ միջավայր ստեղծելու համար։

Մ. Ձավարյան - Երևանում փոշին գերազանցում է նորմը ոչ թե 4, այլ տասնյակ, երբեմն էլ հարյուրավոր անգամներ։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ. դրանց 95 տոկոսը «մարդածին» են, այսինքն՝ առաջանում են մարդկանց մեղքով։ Մարդն ինքն է ստեղծում պատճառները, բայց հենց ինքն էլ կարող է շտկել իրավիճակը։ Քանի որ Գողթ թաղամասը (որտեղ իրականացվում է Goght Urban Valley նախագիծը) գտնվում է ավելի բարենպաստ էկոլոգիական գոտում, ուր Երևանի մշուշը չի հասնում, ապա առողջ միջավայրը Կոտայքի մարզի բնական վիճակն է։

Այնուամենայնիվ, այստեղ նույնպես զգացվում է մարդու ձեռքը, որը պայմանականորեն անվանում եմ «մաքուր» և «կեղտոտ»։ «Մաքուրը» ծառատունկն է, կանաչապատումը (մենք այստեղ արդեն տնկել ենք ավելի քան 60 հազար ծառ)։ «Կեղտոտն» այն է, երբ մարդիկ ինչ պատահի այրում են։ Արդեն կա օրենսդրական բազա, որը նախատեսում է պատիժ էկոլոգիական խախտումների համար։ Մենք հետևողականորեն ներդնելու ենք այն մարզում։ Ինքնաբուխ աղբավայրերի առկայությունը ևս աղետ է ողջ հայաստանի համար։ Հուսով ենք, որ մարզի ղեկավարությունը հետևողական կլինի նման օբյեկտները վերացնելու հարցում։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն էին օդի որակի ցուցանիշները Գողթում այն օրերին, երբ բնապահպանները Երևանի օդը համարում էին «առողջության համար չափազանց վտանգավոր» (նոյեմբերի վերջին առանձին թաղամասերում 491 AQI և քաղաքում միջինը մոտ 320 AQI)։ Հետևո՞ւմ եք արդյոք դինամիկային։

Մ. Ձավարյան - Այո, հետևում ենք։ Որպես կանոն, մեզ մոտ ցուցանիշները 50 միավորից բարձր չեն, սակայն, հենց որ գյուղերի բնակիչները սկսում են աղբ այրել, ցուցանիշները վատթարանում են։

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ կոնկրետ լուծումներ եք արդեն ներդնում՝ Goght Urban Valley թաղամասում մաքուր օդը, հավասարակշռված էկոլոգիան և բնական լանդշաֆտը պահպանելու համար։

Մ. Ձավարյան - Վերահսկողություն, մոնիթորինգ, կանաչապատում, կենսաթափոններից կոմպոստ ստեղծելու ուսուցում, համագործակցություն տեղական իշխանությունների հետ՝ աղբի և այլ վտանգավոր թափոնների այրման դեպքերը վերացնելու համար։

«Նովոստի-Արմենիա» - Դուք վերջերս մեծածավալ ծառատունկ եք կազմակերպել։ Որքանո՞վ են կանաչապատումը և, ընդհանրապես, լանդշաֆտային դիզայնը կազմում Ձեր երկարաժամկետ ռազմավարության մասը։ Ի՞նչ նպատակներ եք հետապնդում այդ միջոցառումների ընթացքում։

Մ. Ձավարյան - Կանաչապատումը էկոլոգիական կայունության պահպանման անհրաժեշտ բաղադրիչ է, հատկապես Հայաստանի կենտրոնական մասում։ Մեր նպատակն է մաքուր օդ, շատ թթվածին և, իհարկե, էսթետիկա։

«Նովոստի-Արմենիա» - Կարծիք կա, որ կանաչապատման մեջ ներդրումներ կատարելը հնարավորություն է տալիս խնայել առողջապահության ոլորտում՝ նվազեցնելով բնակչության մոտ շնչուղիների հիվանդությունների և սթրեսային վիճակների մակարդակը։ Կիսո՞ւմ եք արդյոք այդ տեսակետը։

Մ. Ձավարյան - Եթե Երևանում և այլ բնակավայրերում անհետաձգելի միջոցներ չձեռնարկվեն, ապա ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև շնչառական հիվանդությունները «կուտեն» առողջապահությանը հատկացվող ողջ բյուջեն։

«Նովոստի-Արմենիա» - Արդյոք նախատեսո՞ւմ եք իրականացնել լրացուցիչ էկոլոգիական նախաձեռնություններ, ինչպիսիք են օդի որակի մոնիթորինգը, կանաչ միջանցքների ստեղծումը, բնական տարածքների վերականգնումը կամ բնապահպանական այլ նախագծեր։

Մ. Ձավարյան - Մեր ողջ գործունեությունը բնակության համար բարենպաստ էկոլոգիական միջավայր ստեղծելն է։

«Նովոստի-Արմենիա» - Ե՞րբ եք վերջին անգամ զգացել, որ օդն ուղղակիորեն ազդում է Ձեր ֆիզիկական և հուզական վիճակի վրա։

Մ. Ձավարյան - Առաջին անգամ, իհարկե, Ալավերդիում։ Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանի արդյունաբերական մայրաքաղաքներից մեկում։ Ապրել եմ կոմբինատից հարյուր մետր հեռավորության վրա, իսկ հետագայում մոտ տասը տարի այնտեղ եմ աշխատել, այնպես որ էկոլոգիան դասագրքերով եմ ներկայացնում։ Սակայն պետք է խոստովանեմ, որ Երևանում օդի որակը շատ ավելի վատ է, քան ժամանակին Ալավերդիում էր։ Դուք հարցրիք, թե ե՞րբ եմ վերջին անգամ զգացել, թե ինչպես է օդն ազդում իմ առողջական վիճակի վրա։ Կպատասխանեմ՝ ամեն օր։

 

Աղբյուր՝ https://newsarmenia.am/am/news/interview/maqur-ode-enddem-erevani-mshushi-goght-urban-valley-i-nerdroghe-hayastanum-nor-ekologiakan-standarti-masin/

 
 

Այլ նորություններ

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Goght Urban Valley-ում մեկնարկվել են շինարարական աշխատանքները։

Տեսնել ավելին

05.10.2023

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Երևանից 30կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը էներգաարդյունավետության առումով գերազանց արդյունքներ է ցույց տվել, «Նովոստի–Արմենիա»...

Տեսնել ավելին

12.03.2024

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

Երևանից 30 կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը և Koreez.am կրթական հարթակը համագործակցության համաձայնագիր են...

Տեսնել ավելին

01.05.2024

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կառուցվում է Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը։  Գործարար, Goght Urban Valley...

Տեսնել ավելին

09.04.2024

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Ապրիլի 29-ին Գողթի գեղեցիկ բնության մեջ հյուրընկալել էինք մեր նախագծի ընկերներին` միասին նշելու այսքան կարևոր ու յուրօրինակ ծրագրի մեկնարկը։Մեր...

Տեսնել ավելին

29.04.2023

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանն ունի ձեռնարկատիրական գործունեության մեծ փորձ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռների տերմինալի կառավարում, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ...

Տեսնել ավելին

01.03.2024

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին։ Սեպտեմբերի...

Տեսնել ավելին

06.09.2023

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի շինարարության նախագծի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ...

Տեսնել ավելին

09.09.2024