Goght Urban Valley–ն՝ Հայաստանում վայր, որտեղ միահյուսվում են բնությունը, ճարտարապետությունն ու սերը

Goght Urban Valley–ն՝ Հայաստանում վայր, որտեղ միահյուսվում են բնությունը, ճարտարապետությունն ու սերը

Հեքիաթային բնապատկերի և բյուրեղյա մաքուր օդի ֆոնին կառուցվում է մի յուրահատուկ թաղամաս՝ Goght Urban Valley–ն, որն առաջարկում է ոչ միայն տներ և բնակվելու պայմաններ, այլև բոլորովին նոր կենսակերպ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հեքիաթային բնապատկերի և բյուրեղյա մաքուր օդի ֆոնին կառուցվում է մի յուրահատուկ թաղամաս՝ Goght Urban Valley–ն, որն առաջարկում է ոչ միայն տներ և բնակվելու պայմաններ, այլև բոլորովին նոր կենսակերպ։ Այստեղ համադրվում են քաղաքի բոլոր հարմարությունները բնության ներդաշնակության հետ։ Սա մի վայր է, ուր ցանկանում ես վերադառնալ կրկին ու կրկին։

 

Նախագիծը մշակված է այնպես, որպեսզի բնակիչներն ու հյուրերը զգան ազատություն, անվտանգություն և ոգեշնչվեն եռուզեռից և աղտոտված մեգապոլիսից հեռու։ Սա պարզապես բնակելի թաղամաս չէ, այլ մի տարածք, որտեղ հանդիպել և հաստատվել են սերն ու երազանքները: Goght Urban Valley–ի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը, «Նովոստի-Արմենիա»-ի հետ բացառիկ հարցազրույցում խոսել է սիրահարների թաղամասի և դրա հնարավորությունների մասին:

 

«Նովոստի-Արմենիա» ․ ի՞նչ է այսօր ձեզ համար Goght Urban Valley–ն՝ ներդրու՞մ, գաղափա՞ր, թե՞ Հայաստանում կենսակերպը փոխելու միջոց։

 

Մ. Ձավարյան. նկատելով քաղաքաշինության զարգացումն այն երկրներում, որտեղ ես հաճախ լինում եմ՝ Ռուսաստան, Գերմանիա, Ավստրիա, նույնիսկ Պորտուգալիա, նկատում եմ մի հետաքրքիր միտում. քաղաքները սկսում են բեռնաթափվել: Այնտեղ, որտեղ դա տեղի չի ունենում, մեգապոլիսներ են տեղափոխվում կամ ներգաղթյալները կամ գյուղական համայնքի բնակիչները։ Միացյալ Նահանգներին նայելիս, շատ քաղաքային կենտրոններ աստիճանաբար վերածվում են ներգաղթյալների թաղամասերի: Այսօր խոշոր քաղաքներում կյանքի որակը վատթարանում է անվտանգության պակասի, աղտոտվածության, խցանումների և սթրեսի պատճառով: Եվ լուծումն արդեն կա՝ ստեղծել քաղաքային հարմարություններով միջավայր, բայց առանց մեգապոլիսների խնդիրների:

 

Հայաստանում նման մշակույթ չկար։ Ես միշտ երազել եմ մի թաղամասի մասին, որը կմիավորեր քաղաքի բոլոր ծառայությունները հարմարավետության և անվտանգության հետ՝ առանց վնասելու շրջակա միջավայրին։ Երևանի բեռնաթափումը կենսական անհրաժեշտություն է։ Նորարարական քաղաքների ստեղծումը առաջին փորձն է երկրում, և ես հույս ունեմ, որ մեզնից հետո կհայտնվեն նաև այլ նախագծեր։ Դրանց նկատմամբ հետաքրքրությունն արդեն աճում է։ Ինձ համար Goght Urban Valley–ն պարզապես խոշոր նախագիծ չէ. դա այն վայրն է, որտեղ ուզում եմ ապրել և ծերանալ։

 

«Նովոստի-Արմենիա» ․ եթե նախագիծը մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ՝ բնավորությամբ, տարիքով, հավակնություններով։

 

Մ. Ձավարյան․ լավ հարց է, դրա մասին չէի մտածել, այնպես որ հիմա կփորձեմ պատկերացնել ձեզ հետ միասին։ Նա կլիներ 50-ից 55 տարեկան՝ փափուկ բնավորությամբ, բավականին հավակնոտ՝ բառի լավագույն իմաստով։

 

«Նովոստի-Արմենիա»․ ձեր կարծիքով, ի՞նչն է լավագույնս նկարագրում Goght Urban Valley–ի ԴՆԹ-ն։

 

Մ. Ձավարյան․ բարդ հարց է։ Ես երեկ եղել եմ Գողթում, և գիտեք, չեմ ուզում այնտեղից վերադառնալ։ Դա աննկարագրելի գեղեցկությունն է ցանկացած եղանակին։ Եվ անձնական տարածքի իրավունք։

 

«Նովոստի-Արմենիա» ․ ցանկացած ոլորտում դժվար է լինել առաջամարտիկ: Ավելի հեշտ է ծանոթ օբյեկտներ ստեղծել, քան սկսել բոլորովին նոր նախագիծ: Ինչպե՞ս հասկացաք, որ ձեր նախագիծը կենսունակ է:

 

Մ. Ձավարյան․ մի անգամ ընկերոջս, ով չի հավատում Երևանից դուրս նախագծերին, հիշեցրեցի Հայաստանում իրականացվող երկու խոշոր նախագծերի մասին, որոնց մասնակիցներից մեկը ես էի: Այն ժամանակ գրեթե ոչ ոք չէր հավատում դրանց, բացի մեկ-երկու մարդուց: Այսօր այդ նախագծերը երկրի ամենահաջողվածներից են: Վստահ եմ, որ Գողթը կդառնա ավելի հաջողված:

 

«Նովոստի-Արմենիա» ․ ե՞րբ եք դա հասկացել, ո՞ր փուլում։

 

Մ. Ձավարյան․ այս գաղափարով ապրել եմ գրեթե հինգ տարի։ Բայց համավարակի ժամանակ պատահաբար հայտնվեցի մի վայրում, որտեղ սահմանափակումներ չկային, մինչդեռ ամենուրեք խելահեղ սահմանափակումներ էին։ Եվ հասկացա, որ ժամանակն է սկսել այս նախագիծը։

 

«Նովոստի–Արմենիա»․ եղե՞լ են պահեր, երբ կասկածել եք հաջողության հարցում: Եվ ի՞նչն է օգնել մնալ նախագծում և չհանձնվել:

 

Մ. Ձավարյան․ չեմ կասկածել նախագծի հաջողության հարցում: Եթե ես չկարողանամ դա անել, ինչ-որ մեկը կշարունակի: Բայց ես կփորձեմ ինքս ավարտին հասցնել նախագիծը:

 

«Նովոստի–Արմենիա»․ ինչպե՞ս է փոխվել նախագիծն այս երկու տարվա ընթացքում և որքանո՞վ։

 

Մ. Ձավարյան. ֆիզիկապես դուք արդեն կարող եք գալ և ձեր սեփական աչքերով տեսնել. փողոցները ձևավորված են, տները կանգնած են։ Իսկապես գեղեցիկ է։ Հուսով եմ՝ առաջիկա ամիսներին կավարտենք հիմնական աշխատանքները, և պարզ կդառնա, որ սա Հայաստանի ամենաժամանակակից և գեղեցիկ բնակության վայրերից մեկն է։

 

Գաղափարական առումով նախագիծը շատ է փոխվել։ Մենք՝ Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարար և Ճարտարապետների միության փոխնախագահ Արև Սամուելյանի, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ֆրանսիայի ստեղծագործական խմբի հետ միասին, մշակել ենք մի հայեցակարգ, որն անընդհատ զարգանում է։

 

Նախագիծը կենդանի է, այն կանգ չի առնում․ հիմնական գաղափարները մնում են, բայց դետալները զարգանում են։ Օրինակ՝ սկզբում ես նախատեսել էի կառուցել 20 համարանոց հյուրանոց, սակայն մասնագետներից մեկի խորհրդով որոշեցի փոխել հայեցակարգը․ դրա մասին կպատմեմ ավելի ուշ։

 

«Նովոստի–Արմենիա»․ ինչպե՞ս եք պատկերացնում Goght Urban Valley–ն 10 տարի անց։

 

Մ. Ձավարյան․ գլխավոր շեշտը դրվում է կրթության վրա՝ մանկապարտեզ, տարրական, միջնակարգ և նույնիսկ ավագ դպրոց, հնարավոր է՝ նաև բնակության հնարավորությամբ։ Չէ՞ որ Հայաստանը միայն Երևանը չէ։ Երկրում շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնք արժանի են որակյալ կրթության։ Մենք արդեն սկսել ենք համագործակցել COAF-ի, ArMath-ի և մի շարք այլ կազմակերպությունների հետ՝ ստեղծելու մի համակարգ, որտեղ համադրված են ուսումը, սպորտը և արտադասարանական գործունեությունը։

 

Goght Urban Valley-ն մի վայր է, որտեղ երեխաները կարող են հանգիստ զբոսնել, իսկ մեծերն՝ ապրել իրենց երազանքի տանը։ Մենք փոխել ենք վաճառքի ձևաչափը․ այժմ յուրաքանչյուր մարդ կարող է ինքը ստեղծել իր տունը՝ պահպանելով ճարտարապետական կոդը։ Այն օգնում է պահպանել ներդաշնակությունը և կարգապահությունը, որի պակասը այսօր շատ է զգացվում Երևանում։ Եթե մայրաքաղաքը կառուցվեր «Թամանյանի կոդով, այն շատ ավելի հարմարավետ ու գեղեցիկ կլիներ։

 

«Նովոստի–Արմենիա»․ ի՞նչ պետք է մարդիկ զգան, երբ առաջին անգամ հայտնվում են Գողթում։

 

Մ. Ձավարյան․ հարմարավետություն։

 

«Նովոստի-Արմենիա»․ ի՞նչն է, ձեր կարծիքով, այս նախագծի ուժը՝ ճարտարապետությո՞ւնը, համայնքային բաղադրի՞չը, թե՞ էներգետիկան։

 

Մ. Ձավարյան․ ճիշտ այդպես՝ նախագծի ուժը հենց ճառագող էներգիան է։ Դեռ չի եղել դեպք, որ ինչ–որ մեկը Գողթից հեռանա առանց ափսոսանքի։ Առավել ևս գարնանը, երբ ամեն ինչ ծաղկում է, կամ աշնանը, երբ բնությունը փայլում է կարմիր ու ոսկեգույն երանգներով։ Բոլորը հասկանում են, որ ցանկանում են մնալ այստեղ և չվերադառնալ գազով աղտոտված և փոշոտ քաղաք։

 

«Նովոստի-Արմենիա»․ հարցազրույցին նախապատրաստվելիս ինձ մոտ առաջացավ մի քանի նկարագրություն Goght Urban Valley նախագծի մասին։ Ո՞րն է ամենամոտը ձեր հայեցակարգին։

 

Goght Urban Valley–ին ներդրում է ինքդ քո մեջ 

 

Լեռների և հնարավորությունների միջև քո Goght–ն է 

 

Goght–ը թաղամաս է, որը շնչում է, և տուն, որը ոգեշնչում է

 

Goght–ը մի վայր է, ուր ուզում ես վերադառնալ

 

Goght Urban Valley-ն պատմություն է, որի գլխավոր հերոսը դու ես

 

Գուցե դուք ունեք ձեր նկարագրությունը։

 

Մ. Ձավարյան. Goght Urban Valley–ն իսկապես այն վայրն է, ուր ցանկանում ես վերադառնալ: Մենք ձգտում ենք անել այնպես, որպեսզի այնտեղ ձգտեն գալ ոչ միայն բնակիչները, այլև հյուրերը, ովքեր կօգտվեն մեր ենթակառուցվածքից։ Չէ՞ որ այն ստեղծվում է ոչ միայն Գողթի բնակիչների, այլև բոլորի համար՝ անկախ տարիքից և հետաքրքրություններից: Ես չեմ կենտրոնանում արտաքին զբոսաշրջության վրա. վստահ եմ, որ հիմնականում Հայաստանի քաղաքացիներն են այստեղ գալու հանգստանալու, բնությունը վայելելու և նորը բացահայտելու համար:

 

«Նովոստի-Արմենիա»․ կարո՞ղ եք կիսվել տարեվերջին մեզ սպասվող որևէ նորությամբ կամ նախագծերով։

 

Մ. Ձավարյան. մենք միաժամանակ աշխատում ենք երկու նախագծի վրա։ Դեռ չեմ կարող բացահայտել դրանք, բայց խոստանում եմ, որ դուք առաջինը կիմանաք։ Բբանակցություններ ենք վարում երկու լուրջ ընկերությունների հետ, որոնք կարող են արմատապես բարելավել նույնիսկ այն, ինչ արդեն ունենք։ Ամեն ինչ կապված է ենթակառուցվածքի հետ։ Հուսով եմ՝ շուտով մենք կհասնենք փոխըմբռնման, և ես կկարողանամ հայտարարել այս նախագծի վերաբերյալ շատ հետաքրքիր զարգացումների մասին։

 

«Նովոստի–Արմենիա»․ ի՞նչն է ձեզ ամենաշատը դուր գալիս նախագծում։

 

Մ. Ձավարյան. ուզում եմ, որ Գողթը դառնա սիրահարների քաղաք, մի վայր, որտեղ մարդիկ ծնունդից մինչև ծերություն պահպանեն սերը կյանքի և միմյանց հանդեպ: Մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ զույգերը կարող են վայելել ոչ միայն շրջապատող գեղեցկությունը, այլև իրենց զգացմունքները: Ես նմանատիպ վայրեր եմ տեսել Իտալիայում՝ ոգեշնչող, ջերմ, որտեղ սերը զգացվում է օդում: Հենց այսպիսի էմոցիոնալ միջավայր ենք ուզում ստեղծել այստեղ:

 

«Նովոստի–Արմենիա»․ ե՞րբ կիրականացվի նախագծի որոշակի փուլը, և մարդիկ կկարողանան գալ և տեսնել այդ ամբողջ գեղեցկությունը։

 

Մ. Ձավարյան. մենք արդեն հանձնում ենք բնակարանների առաջին փուլը, նույնիսկ սկսել ենք վերանորոգումը։ Ամենազվարճալին այն է, որ վերանորոգումը սկսում են ոչ թե հայերը, այլ օտարերկրացիները։ Առաջինը հոլանդացի էր, երկրորդը՝ ամերիկացի։ Պարզվում է, որ նրանք ավելի շատ են վստահում Հայաստանին և հայերին, քան հայերն՝ իրենք իրենց։

 

«Նովոստի-Արմենիա» ․ իսկ հանրային գոտի՞ն։

 

Մ. Ձավարյան․ արդեն ունենք այգի, այն այժմ կառուցապատման փուլում է։ Աշխատանքները կսկսենք կամ այս տարի, կամ գարնանը, երբ ձյունը հալվի։ Առաջին օբյեկտը, հավանաբար, կլինի ռեստորանը՝ մի վայր, որտեղ մարդիկ կարող են հանգստանալ և վայելել համեղ ուտեստներ։

 

Բայց, հնարավոր է, դպրոցը լինի առաջնային նախագիծը, եթե կարողանանք ավելի շուտ ավարտել դրամահավաքը։ Ամեն դեպքում, այցելուներն արդեն տարվա առաջին կեսին կկարողանան գալ և վայելել միջավայրը, իսկ ոմանք նույնիսկ կմնան։ Չէ՞ որ մենք արդեն կունենանք մեր առաջին բնակիչները և ուզում ենք նրանց ապահովել հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով։

 

Աղբյուր՝ https://newsarmenia.am/am/news/interview/goght-urban-valleyn-hayastanum-vayr-vortegh-miahyusovum-en-bnutyune-tchartarapetutyunn-vo-sere/

Այլ նորություններ

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Goght Urban Valley-ում մեկնարկվել են շինարարական աշխատանքները։

Տեսնել ավելին

05.10.2023

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Երևանից 30կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը էներգաարդյունավետության առումով գերազանց արդյունքներ է ցույց տվել, «Նովոստի–Արմենիա»...

Տեսնել ավելին

12.03.2024

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

Երևանից 30 կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը և Koreez.am կրթական հարթակը համագործակցության համաձայնագիր են...

Տեսնել ավելին

01.05.2024

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կառուցվում է Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը։  Գործարար, Goght Urban Valley...

Տեսնել ավելին

09.04.2024

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Ապրիլի 29-ին Գողթի գեղեցիկ բնության մեջ հյուրընկալել էինք մեր նախագծի ընկերներին` միասին նշելու այսքան կարևոր ու յուրօրինակ ծրագրի մեկնարկը։Մեր...

Տեսնել ավելին

29.04.2023

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանն ունի ձեռնարկատիրական գործունեության մեծ փորձ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռների տերմինալի կառավարում, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ...

Տեսնել ավելին

01.03.2024

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին։ Սեպտեմբերի...

Տեսնել ավելին

06.09.2023

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի շինարարության նախագծի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ...

Տեսնել ավելին

09.09.2024