Ներդրումներ երազանքի մեջ. Հայաստանը ներկայացնում է լավագույն նախագծերը Մոսկվայում նախատեսված TOON EXPO-2025-ում

Ներդրումներ երազանքի մեջ. Հայաստանը ներկայացնում է լավագույն նախագծերը Մոսկվայում նախատեսված TOON EXPO-2025-ում

Հայկական անշարժ գույքի միջազգային ցուցահանդես-վաճառքը՝ TOON EXPO-2025-ը, առաջին անգամ կանցկացվի Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Առաջին անգամ Մոսկվայում կանցկացվի հայկական անշարժ գույքի միջազգային ցուցահանդես-վաճառքը՝ TOON EXPO-2025-ը։ Միջոցառումը կանցկացվի հունիսի 27-29-ը, որը կազմակերպում է Big Projects ընկերությունը։ Big Projects–ի համահիմնադիր, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը «Նովոստի–Արմենիա»–ին տված հարցազրույցում անդրադարձել է առանցքային նախագծերին, ցուցահանդեսի նպատակներին և նրան, թե ինչու հատկապես հիմա հայկական անշարժ գույքը, մասնավորապես, Goght Urban Valley–ի նման բացառիկ նախագծերը հետաքրքրում ռուսներին և ոչ միայն։

 

«Նովոստի-Արմենիա»․ TOON EXPO-2025-ը Մոսկվայում ցուցահանդեսի առաջին արտասահմանյան փորձն է։ Ինչո՞ւ հատկապես հիմա։

Դ. Հարոյան․ այո, առաջին անգամ TOON EXPO ցուցահանդեսը կանցկացվի Հայաստանի սահմաններից դուրս։ Նախկինում մենք ցուցահանդեսը 4 անգամ անցկացրել ենք Երևանում, և ամեն անգամ այն ​​մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Մարդիկ գալիս են հասկանալու, թե ինչ է կատարվում շուկայում, տեղեկանալու զեղչերի մասին, համեմատելու կառուցապատողների առաջարկները և, իհարկե, ընտրելու բնակարան։ Մենք նկատեցինք, որ շատ այցելուներ մեզ մոտ են գալիս Մոսկվայից, այդ թվում՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ։ Հետևաբար, տրամաբանական էր ցուցահանդեսը նրանց մոտ բերելու մեր որոշումը։

«Նովոստի-Արմենիա»․ ի՞նչ մասշտաբներով է ներկայանալու առաջիկա ցուցահանդեսը։

Դ. Հարոյան․ մենք կներկայացնենք մոտ 50 նախագիծ 30 տաղավարներում։ Երեք օրվա ընթացքում այցելուները կկարողանան խորհրդատվություն ստանալ, համեմատել անշարժ գույքերը և զրուցել կառուցապատողների ներկայացուցիչների հետ։ Նույնիսկ եթե նրանք տեղում որոշում չկայացնեն, սա լավ հիմք է ապագայում գնման որոշում կայացնելու համար։

«Նովոստի-Արմենիա»․ ինչպե՞ս առաջացավ TOON EXPO-ն Մոսկվայում անցկացնելու գաղափարը։

Դ. Հարոյան․ մենք նկատեցինք, որ TOON EXPO ցուցահանդեսներում սովորաբար շատ այցելուներ ենք ունենում Մոսկվայից, այդ թվում՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ։ Նրանք հատուկ ցուցահանդեսի օրերին գալիս էին Երևան՝ ծանոթանալու բոլոր անշարժ գույքի առաջարկներին մեկ վայրում, այլ ոչ թե շինհրապարակներում շրջելու։ Մենք հասկացանք, որ մարդիկ հետաքրքրված են դրանով։ Բացի այդ, TOON EXPO-ն միջազգային նախագիծ է, և տրամաբանական է, որ ինչ-որ պահի այն կարող է դուրս գալ Հայաստանի սահմաններից։ Բայց ցուցահանդեսը պետք է պահպանի իր հայեցակարգն ու տրամաբանությունը՝ ներկայացնելով մեր երկրի անշարժ գույքը։ Հիմնականում շեշտը դրվում է հայկական անշարժ գույքի վրա, քանի որ մեր նպատակն է ներդրումներ ներգրավել սփյուռքից դեպի Հայաստան։

«Նովոստի-Արմենիա»․ Մոսկվայում կայանալիք ցուցահանդեսում կներկայացվի միայն Երևանի՞ անշարժ գույքը, թե՞ նաև մարզերի։

Դ.Հարոյան․ հիմնականում, Երևանի անշարժ գույքն է ներկայացվելու։ Բայց մենք ունենք նաև ներկայացված նախագծեր մարզերում՝ Դիլիջանում, Ծաղկաձորում։ Այնտեղ կառուցվում են հյուրանոցային համալիրներ և նստավայրեր։ Սրանք գրավիչ ներդրումային տարածքներ են հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել զբոսաշրջության մեջ։

«Նովոստի-Արմենիա»․ Մոսկվայում TOON EXPO-2025-ի շենշող մասնակիցներից մեկը Կոտայքի մարզում գտնվող Goght-ի աննախադեպ նախագիծն է: Ձեր կարծիքով, ինչո՞վ է այն հետաքրքիր ռուս գնորդի համար։

Դ. Հարոյան․ Goght Urban Valley–ը TOON EXPO-ին առաջին անգամ չէ մասնակցում: Երևանում անցկացվող ցուցահանդեսներում այն ​​միշտ աչքի է ընկել իր ինքնատիպ կոնցեպտուալ դիզայնով: Goght-ի առանձնատնային ավանը մեգապոլիսի աղմուկից հոգնած մարդկանց համար բացառիկ նախագծերից մեկն է: Այն գտնվում է Երևանից 30 րոպե հեռավորության վրա, բայց առաջարկում է բնության հետ լիակատար առանձնություն: Այն ունի լավ մտածված ենթակառուցվածք՝ սրճարաններ, խանութներ, դպրոց, սրահներ: Մի խոսքով, այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարդուն, նա կստանա այստեղ:  Goght–ն արդեն դարձել է Հայաստան այցելող ռուսների, ինչպես նաև տեղի բնակիչների սիրելի վայրը:

«Նովոստի-Արմենիա»․ ի՞նչն է այն հատկապես գրավիչ դարձնում ռուս գնորդների համար։

Դ. Հարոյան․ այն համատեղում է հարմարավետությունն ու բնությունը, լռությունը և զարգացած ենթակառուցվածքները։ Goght–ը դարձել է առաջատարը Երևանի սահմաններից դուրս ներդրումների կատարելու տեսանկյունից։ Իսկ Արարատ լեռան տեսարանը բարձրացնում է գրավչությունը՝ այն դարձնելով ոչ միայն ապրելու, այլև երազանքի վայր։

«Նովոստի-Արմենիա»․ արդյո՞ք կարևոր է տեղանքի մշակութային և զբոսաշրջային արժեքը։

Դ.Հարոյան․ իհարկե։ Goght–ը գտնվում է կարևոր պատմակմշակութային տեսարժան վայրերի՝ Գառնիի և Գեղարդի կողքին։ Սա ավելացնում է նախագծի գրավչությունը զբոսաշրջության ոլորտում ներդրողների համար։

«Նովոստի-Արմենիա»․ ի՞նչ տեսակի անշարժ գույքեր կներկայացվեն Մոսկվայում կայանալիք ցուցահանդեսում։

Դ. Հարոյան․ ներկայացվելու է ամեն ինչ՝ բնակարաններ, տներ, ամառանոցներ, հողամասեր, կոմերցիոն նշանակության անշարժ գույք։ Մենք կենտրոնանում ենք ոչ միայն վերջնական գնորդների, այլև ներդրողների վրա, ովքեր փնտրում են գրավիչ նախագծեր՝ ներդրումներ անելու համար։

«Նովոստի-Արմենիա»․ ինչպիսի՞ն է առաջարկվող անշարժ գույքի գնային սեգմենտը։

Դ.Հարոյան․ սկզբում մենք թիրախավորել էինք միայն պրեմիում դասի գույքը, բայց կան նաև կառուցապատողներ, որոնք առաջարկում են էկոնոմ և բիզնես դասի անշարժ գույք։ Այնուամենայնիվ, պրեմիում սեգմենտը մեզ համար մնում է առաջնահերթություն։


«Նովոստի-Արմենիա»․ ինչպե՞ս եք գնահատում ռուս գնորդների հետաքրքրությունը հայկական անշարժ գույքի նկատմամբ։

Դ. Հարոյան պահանջարկը մեծանում է։ Մեր կառուցապատողների խոսքով՝ Ռուսաստանից գնորդների մասնաբաժինը մեծանում է, հատկապես ռուսաստանաբնակ հայերի շրջանում։ Մարդիկ սկսում են մտածել տունդարձի մասին, կամ անգամ եթե գիտեն, որ այսօր չեն տեղափոխվելու, ցանկանում են ունենալ մի տեղ, որտեղ կտեղափոխվեն։ Իսկ բանկերը, իրենց հերթին, սփյուռքի համար առաջարկում են հատուկ հիփոթեքային պրոդուկտներ։ Օրինակ՝ մեր գործընկեր Ամերիաբանկը հիփոթեքային վարկեր է առաջարկում, որոնք կարելի է ստանալ պարզեցված սխեմայով՝ առանց ավելորդ թղթաբանության։

«Նովոստի-Արմենիա»․ ո՞րն է TOON EXPO-ում գնորդների հիմնական մոտիվացիան։ Կյանքի համար բնակարա՞ն, թե՞ ներդրում։

Դ.Հարոյան․ նախկինում՝ հիմնականում սեփական բնակարան։ Սակայն հիմա մոտեցումը փոխվում է։ Գնորդներն ավելի ուշադիր են դարձել շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների, շրջապատի նկատմամբ։ Մենք առաջարկում ենք նախագծեր, որտեղ կարևոր են ոչ միայն քառակուսի մետրերը, այլև կյանքի փիլիսոփայությունը, մթնոլորտը։ Սա անշարժ գույքից ունեցած ակնկալիքների այլ մակարդակ է։

 

Աղբյուր՝ https://newsarmenia.am/am/news/interview/nerdrumner-erazanqi-mej-hayastane-nerkayatsnum-e-lavaguyn-nakhagtcere-moskvayum-nakhatesvatc-toon-expo-2025-um/


 

Այլ նորություններ

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Goght Urban Valley-ում մեկնարկվել են շինարարական աշխատանքները։

Տեսնել ավելին

05.10.2023

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Երևանից 30կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը էներգաարդյունավետության առումով գերազանց արդյունքներ է ցույց տվել, «Նովոստի–Արմենիա»...

Տեսնել ավելին

12.03.2024

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

Երևանից 30 կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը և Koreez.am կրթական հարթակը համագործակցության համաձայնագիր են...

Տեսնել ավելին

01.05.2024

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կառուցվում է Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը։  Գործարար, Goght Urban Valley...

Տեսնել ավելին

09.04.2024

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Ապրիլի 29-ին Գողթի գեղեցիկ բնության մեջ հյուրընկալել էինք մեր նախագծի ընկերներին` միասին նշելու այսքան կարևոր ու յուրօրինակ ծրագրի մեկնարկը։Մեր...

Տեսնել ավելին

29.04.2023

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանն ունի ձեռնարկատիրական գործունեության մեծ փորձ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռների տերմինալի կառավարում, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ...

Տեսնել ավելին

01.03.2024

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին։ Սեպտեմբերի...

Տեսնել ավելին

06.09.2023

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի շինարարության նախագծի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ...

Տեսնել ավելին

09.09.2024