Ստաժավորում՝ Գերմանիայում և նորարարություններ. գերմանական ընկերությունը ժամանակակից բժշկությունը հասանելի է դարձնում Հայաստանի բնակիչների համար

Ստաժավորում՝ Գերմանիայում և նորարարություններ. գերմանական ընկերությունը ժամանակակից բժշկությունը հասանելի է դարձնում Հայաստանի բնակիչների համար

Գերմանական Medperfekt ընկերության հիմնադիր Աննա Կարակածանիսը խոսել է ընկերության բացառիկ հնարավորությունների մասին:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջությունն, անկասկած ,մարդու համար գլխավոր արժեքն է, ուստի յուրաքանչյուրը ձգտում է այն վստահել միայն լավագույն բժիշկներին։ Գերմանական Medperfekt ընկերության հիմնադիր Աննա Կարակածանիսը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ընկերության բացառիկ հնարավորությունների մասին, որը պատրաստ է օգնել իր հայ պացիենտներին Գերմանիայում գտնել լավագույն մասնագետներին և կլինիկաները։

«Նովոստի–Արմենիա»․ Ձեր ընկերությունը կազմակերպում է ախտորոշում, բուժում և վերականգնում Գերմանիայի լավագույն կլինիկաներում և լավագույն մասնագետների մոտ, ինչպես նաև կազմակերպում է բժիշկների ստաժավորում։ Դատելով ընկերության անվանումից՝ Medperfekt, դուք ձգտու՞մ եք կատարելության:

Ա. Կարակածանիս․ Իսկապես ճիշտ է: Մենք մեր պոտենցիալ պացիենտների առողջությանը վերաբերվում ենք առավելագույն պատասխանատվությամբ, ինչպես կվերաբերվեինք մեր հարազատների կամ մեր սեփական առողջությանը:

«Նովոստի-Արմենիա»․ Առողջական ի՞նչ խնդիրների դեպքում կարելի է կապվել Ձեզ հետ։

Ա. Կարակածանիս․ Աշխատում ենք բժշկության բոլոր ուղղություններով, այնպես որ ցանկացած խնդրի դեպքում կարող եք կապվել մեզ հետ:

«Նովոստի-Արմենիա»․ Սկսենք բժիշկների վերապատրաստումից։ Պատմեք բժիշկների ստաժավորման Ձեր ծրագրերի մասին։

Ա. Կարակածանիս․ Մենք առաջարկում ենք բժիշկների և բժշկական ուսանողների ստաժավորման անհատական ծրագրեր։ Ինչումն է դրանց էությունը։ Օրինակ, եթե մեզ դիմում են երրորդ, չորրորդ կամ հինգերորդ կուրսերի ուսանողներ, որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց մասնագիտության մեջ, նրանք կարող են գալ Գերմանիա անհատական ստաժավորման համար։ Այն սովորաբար տևում է մեկ շաբաթից մինչև երեք ամիս, բայց կարող է շարունակվել նաև հաջորդ տարի։ Այդ ժամանակահատվածում ստաժյորները կարող են հստակ հասկանալ, թե որ մասնագիտությունը կընտրեն։

Մենք այս տարի սկսել ենք զբաղվել ստաժավորման կազմակերպմամբ, բայց արդեն իսկ ունենք շատ դիմումներ։ Որոշներն անգամ հասցրել են անցնել ստաժավորումը, այդ թվում, նաև, Հայաստանից։ Գործում է նաև որակավորման բարձրացման ծրագիր այն բժիշկների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ ախտորոշման և բուժման ժամանակակից միջոցներին, ինչպես նաև տիրապետել նոր բժշկական տեխնոլոգիաներին Գերմանիայում։ Օրինակ, այժմ Գերմանիայում ներդրել են միզապարկի քաղցկեղի ոչ ինվազիվ բուժման արձանագրություններ։ Այդպիսի բան ոչ մի տեղ չկա։ Եվ մենք, ներկայում, համագործակցում ենք Երևանի ուրոլոգների հետ, ովքեր կցանկանան գալ Գերմանիա և ուսումնասիրել գերմանացի մասնագետների փորձը։

«Նովոստի-Արմենիա»․ Բժշկության մեջ ամենադժվարը ախտորոշումն է։ Ինչու՞ հիվանդները պետք է վստահեն հենց Ձեր մասնագետներին:

Ա. Կարակածանիս․ Արդեն ձևավորվել է կարծիք, որ Գերմանիայում ամենալավ ախտորոշումն է իրականցվում։ Իրականում դա այդպես է հետազոտական ինստիտուտների՝ Max Plank, Frauenhofer, առաջադեմ սարքավորումների՝ Siemens Healthineers, Phillips-ի շնորհիվ։ Մեզ մոտ շատ մարդիկ են գալիս, որոնց ոչ ճիշտ ախտորոշում են նշանակել։ Երբեմն Հայաստանում կատարում են անգամ բիոպսիա, իսկ անալիզի պատասխաններն ուղարկում են Գերմանիա՝ լրացուցիչ ստուգման, որպեսզի որոշեն քաղցկեղի տեսակը և հիվանդին իրեն անհրաժեշտ բուժումը նշանակեն։

«Նովոստի-Արմենիա»․ Եվ եղե՞լ են դեպքեր, երբ դուք կարողացել եք օգնել։

Ա. Կարակածանիս․ Այո, իհարկե։ Հիմա մենք ունենք ռեմիսիայի մեջ գտնվող բազմաթիվ հիվանդներ, որոնք պարբերաբար գալիս են ստուգումների։ Սովորաբար, եթե ուռուցքաբանություն է, ապա մարդը նախ գալիս է ամեն ամիս, ստուգվում է, ապա գալիս է ամեն երեք ամիսը մեկ, այնուհետև՝ ամեն կես տարին մեկ։ Մենք ուրախ ենք, որ նրանց այցերի նպատակը պարզապես ստուգելն է։

«Նովոստի-Արմենիա»․ Medperfekt ընկերությունը մտադիր է ժամանակակից նորարարական բժշկության ձեռքբերումները հասանելի դարձնել Հայաստանի և, մասնավորապես, Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներին, որտեղ կառուցվում է ժամանակակից Goght Urban Valley-ը։ Որքանով ինձ հայտնի է, Գողթի հետ նույնիսկ համատեղ նախագիծ է մշակվում։ Կպատմեք այս ծրագրի մասին:

Ա. Կարակածանիս․ Իրականում, այդ ծրագիրը մշակման փուլում է, այդ պատճառով չեմ կարող դրա մասին շատ պատմել։ Առաջին հերթին, նախատեսվում է օնլայն-խորհրդատվություն իրականացնել հայ և գերմանացի մասնագետների միջև։ Ինչպես նաև մենք մտադիր ենք այստեղ բերել Գերմանիայի բժշկության ոլորտում ամենավերջին տեխնոլոգիական առաջընթացները։

«Նովոստի-Արմենիա»․ Այսինքն մարդը, ով դիմում է Ձեր մասնագետներին, ներկայացնում է իր հիվանդության պատմությունն իր բոլոր անալիզներով, որից հետո ախտորոշումը կազմակերպվում է առցա՞նց, թե՞ օֆլայն։

Ա. Կարակածանիս․ Եթե դա հնարավոր է, ապա օնլայն։ Որոշ դեպքերում դա հնարավոր է, որոշ դեպքերում՝ ոչ։ Ենթադրենք, ընտանիքի անդամներից մեկը դեմենցիայի հետ կապված որոշ խնդիրներ ունի և նյարդաբանի օգնության կարիքն ունի, որը կընտրի և կվերահսկի դեղերը: Այդ դեպքում անհրաժեշտ է գալ բժշկի մոտ։ Մեր նյարդաբանը կարող է հեռավար խորհրդատվություն անցկացնել։ Մենք ունենք նման փորձ, որը կարող ենք կիրառել Գողթում։

«Նովոստի-Արմենիա»․ Եթե հնարավոր չէ ախտորոշումն իրականացնել տեղում, դուք կարո՞ղ եք կազմակերպել, որ մարդը հետազոտությունն անցնի Գերմանիայում։

Ա. Կարակածանիս․ Այո, միանշանակ։ Մենք օգնում ենք Հայաստանում ստանալ բժշկական վիզա, հրավեր ենք կազմակերպում ինչպես հյուրընկալող կլինիկայից, այնպես էլ մեր կողմից։ Մենք պաշտոնապես հաստատում ենք, որ հիվանդը կգա այստեղ և տվյալ հասցեներով, տվյալ բժիշկների մոտ հետազոտություն կանցնի։ Նաև հաստատում ենք, որ մենք Գերմանիայում ընդունում ենք նրան, դիմավորում և ճանապարհում ենք ողջ ուղևորության ընթացքում։ Սովորաբար այդ հրավերը մեծ դեր է խաղում, երբ մարդը դիմում է դեսպանատուն բժշկական վիզա ստանալու համար։

«Նովոստի-Արմենիա»․ Իսկ եթե խոսքը գնում է կանխարգելիչ միջոցառումների մասին, սա էլ է՞ հնարավոր։

Ա. Կարակածանիս․ Եթե մարդը ցանկանում է, ապա, այո, առանց որևէ խնդրի։ Մարդիկ հաճախ մեզ մոտ են գալիս հենց ստուգումների:

«Նովոստի-Արմենիա»․ Ծրագրու՞մ եք, որ հենց Գողթում Ձեր մասնագետները սքրինինգներ իրականացնեն։

Ա. Կարակածանիս․ Դրա համար կստեղծվեն բոլոր պայմանները։ Մենք առանց խնդրի կարող ենք կազմակերպել, օրինակ, հանդիպում կոնկրետ գերմանացի մասնագետի հետ։ Այո, սա նախատեսված է։

«Նովոստի-Արմենիա»․ Ո՞րն է Medperfekt-ի առանձնահատկությունը։

Ա. Կարակածանիս․ Մենք լավ հասկանում ենք այն մարդու հոգեվիճակը, ով բուժման համար մեկնում է արտերկիր։ Նա վախենում է, չգիտի լեզու, չգիտի թե ում ձեռքն է ընկնելու, անհանգստանում է ախտորոշման համար։ Այդ պատճառով մենք նրա հետ կապի մեջ ենք այն պահից, երբ մեզ հետ կապ է հաստատում։ Երբ հիվանդը գալիս է Գերմանիա, մենք միշտ նրա կողքին ենք, ունենք թարգմանիչներ, վարորդներ։ Այսինքն, երբ մարդը գալիս է Գերմանիա, կարող է մեզ վրա լիովին հույս դնել, մենք նրան երբեք չենք լքի։ Եթե հանկարծ ինչ-որ խնդիր է առաջանում, մենք միշտ կօգնենք լուծել այն։ Գիտեք, դեպքեր են եղել, երբ մարդիկ եկել և հրաժարվել են մեր ծառայություններից՝ ասելով, որ տիրապետում են անգլերենին և կարող են ամեն ինչ ինքնուրույն կազմակերպել։ Բայց, առաջին հերթին, մենք աշխատում ենք սկսած 2012 թվականից։ Մենք ունենք բժիշկների և կլինիկաների մեր ցանցը։ Մենք առանց խնդրի կարող ենք այց նշանակել։ Լինում է, երբ մարդը գալիս է, բայց բժիշկը հիվանդացել է և միայն մեկ շաբաթ անց կարող է ընդունել հիվանդին։ Այդ դեպքում մենք նրան կարող ենք ուղարկել այլ՝ նույնքան լավ մասնագետի մոտ։ Խնդիրներ կարող են առաջանալ նաև վճարման հետ։ Վճարման ենթակա գումարը սխալ է տրվել, այն էլ՝ գերմաներեն։ Մի խոսքով, մենք յուրաքանչյուր փուլում ուղեկցում ենք մարդկանց և փորձում ենք ամեն ինչ մանրակրկիտ ստուգել։

Ուզում եմ նշել, որ մեր ընկերությունը Եվրոպական բժշկական կենտրոնի ներկայացուցիչն է Ռուսաստանում։ Մեր համագործակցությունը սկսվել է երկու տարի առաջ։ Եթե հիվանդին անհրաժեշտ են որոշակի խորհրդատվություններ և նա գտնվում է Ռուսաստանում և չի կարող գալ Գերմանիա, քանի որ վիզա չունի կամ տեղափոխել չի կարելի, ապա մենք նրա համար այդ խորհրդատվությունները կկազմակերպենք գերմանացի բժիշկների հետ։ Այս պահին ունենք հիվանդ, որը ի վիճակի չէ տեղափոխվել Գերմանիա, սակայն գերմանացի բժիշկները կապ կհաստատեն Ռուսաստանում գտնվող բժիշկների հետ և կորոշեն հետագա բուժումը: Բացի Ռուսաստանից, մենք գերմանացի բժիշկների հետ խորհրդատվություններ ենք կազմակերպում նաև Դուբայում։

«Նովոստի-Արմենիա»․ Որակյալ բժշկական ծառայությունները ողջ աշխարհում բավականին թանկ արժեն, ինչ-որ բան արվո՞ւմ է հիվանդների բեռը թեթևացնելու համար:

Ա. Կարակածանիս․ Մենք, մասնավորապես, ունենք հատուկ ծրագիր Ամերիաբանկի հաճախորդների համար։ Մեր ծառայություններից օգտվել ցանկացողների համար կտրամադրվեն զեղչեր։ Սրանք զեղչեր են ուղեկցության համար, օրինակ՝ թարգմանչի։ Նախատեսվում է նաև մշակել վարկային գծեր Գերմանիայում ստաժավորում անցնել ցանկացող բժշկական ուսանողների համար:

Այլ նորություններ

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Goght Urban Valley-ում մեկնարկվել են շինարարական աշխատանքները։

Տեսնել ավելին

05.10.2023

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Երևանից 30կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը էներգաարդյունավետության առումով գերազանց արդյունքներ է ցույց տվել, «Նովոստի–Արմենիա»...

Տեսնել ավելին

12.03.2024

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

Երևանից 30 կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը և Koreez.am կրթական հարթակը համագործակցության համաձայնագիր են...

Տեսնել ավելին

01.05.2024

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կառուցվում է Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը։  Գործարար, Goght Urban Valley...

Տեսնել ավելին

09.04.2024

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Ապրիլի 29-ին Գողթի գեղեցիկ բնության մեջ հյուրընկալել էինք մեր նախագծի ընկերներին` միասին նշելու այսքան կարևոր ու յուրօրինակ ծրագրի մեկնարկը։Մեր...

Տեսնել ավելին

29.04.2023

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանն ունի ձեռնարկատիրական գործունեության մեծ փորձ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռների տերմինալի կառավարում, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ...

Տեսնել ավելին

01.03.2024

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին։ Սեպտեմբերի...

Տեսնել ավելին

06.09.2023

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի շինարարության նախագծի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ...

Տեսնել ավելին

09.09.2024