Հայկական վեհ սարեր և մաքուր օդ․ Goght Urban Valley–ում տեղի է ունեցել հասարակական–մշակութային կենտրոնի շնորհանդեսը
Goght Urban Valley –ն քաղաքային մշակույթի և էկոմիջավայրի յուրահատուկ համադրություն է, այն կառուցվում է Երևանից ընդամենը 33 կմ հեռավորության վրա:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ GOGHT URBAN VALLEY հասարակական-մշակութային կենտրոնի շնորհանդեսը, որն արդեն կյանքի որակի նոր չափանիշներ է սահմանում։ Goght Urban Valley –ն քաղաքային մշակույթի և էկոմիջավայրի յուրահատուկ համադրություն է, այն կառուցվում է Գողթ հովտում՝ Երևանից ընդամենը 33 կմ հեռավորության վրա։
Ի՞նչ է մշակութային կենտրոնը
Սա ավելին է, քան «մշակույթ» բառը՝ համընդհանուր իմաստով։ Դա մի տարածք է, որտեղ բեմադրվում է կյանքի կատարյալ սցենարը: Goght Urban Valley–ում գտնվող հասարակական և մշակութային կենտրոնը մասշտաբային կանաչ գոտի է, որը գտնվում է առասպելական գեղեցիկ ծիրանի այգու մեջ, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կամ հյուր իրեն հանգիստ և հարմարավետ է զգում:
Այստեղ ամեն ինչ մանրակրկիտ մտածված է՝ ստեղծագործական արհեստանոցներ և մարզահրապարակներ, սրճարան և ռեստորան, համերգասրահ ջրի վրա և coworking, դպրոց և մանկապարտեզ, խանութներ և կենցաղային ծառայությունների կենտրոններ, դեղատուն և բուժկետ, խաղային կենտրոններ, ենթակառուցվածք՝ չորքոտանի ընկերների համար և շատ ավելին:
Goght Urban Valley–ում ստեղծված են բոլոր պայմաններն ակտիվ աշխատանքի և լիարժեք հանգստի համար։ Եվ ամենակարևորն այն է, որ այս ամենը շատ մոտ է գտնվում։
Փորձագետները և գործարարները՝ Goght Urban Valley նախագծի մասին
Կենտրոնի շնորհանդեսին ներկա էր ավելի քան երկու հարյուր մարդ, այդ թվում՝ գործարար համայնքի և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, Club Capital-ի անդամներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և համալիրի ապագա բնակիչներ:
Հնչում էր կենդանի երաժշտություն, սեղանների շուրջ ասվում էին կենացներ, մարդիկ ծանոթանում էին միմյանց հետ, բոլոր ներկաները բարձր տրամադրություն ունեին։ Եվ նույնիսկ անձրևը չէր կարող խաթարել տոնի ջերմ ու հարմարավետ մթնոլորտը։
Բոլոր բանախոսներն ընդգծեցին նախագծի մասշտաբայնությունն՝ նշելով, որ այն բացառիկ է Հայաստանի համար։
«Goght Urban Valley–ն պարզապես ապրելու վայր չէ, այլ նոր կենսակերպ է, որը վերաիմաստավորում է «գյուղական տուն» հասկացությունը»,- ասաց ճարտարապետ, մշակութային ժառանգության մասնագետ, QUADRUM բյուրոյի ղեկավար Արև Սամուելյանը։
Նրա խոսքով, նախագիծն առաջարկում է բնական գեղեցկության, մշակութային ժառանգության և ժամանակակից հարմարությունների աննախադեպ համադրություն:
«Բնակելի տարածքի կազմակերպման նկատմամբ այս համալիր մոտեցումը Goght Urban Valley –ին առանձնացնում է մերձքաղաքային այլ բնակավայրերի նախագծերից»,- կարծում է Սամուելյանը:
Ինչպես նշեց տարածքների ռազմավարության, դիրքավորման և զարգացման փորձագետ, Մոսկվայի քաղաքային կենտրոնի նախկին գործընկեր Աննա Ուրնովան, Goght Urban Valley–ում իրականացվել է «քաղաք քաղաքի մեջ» սկզբունքը։
«Սա ժամանակակից քաղաքային հայեցակարգ է, որը ենթադրում է մոտ հեռավորության վրա գտնվող լիարժեք ենթակառուցվածքի առկայություն։ Բնակիչները կարիք չունեն քաղաք մեկնել համերգ, սպա կենտրոն, ֆիթնես ակումբ, ռեստորան, մանկապարտեզ, դպրոց այցելելու կամ բժշկական ծառայություններից օգտվելու համար: Մշակութային կենտրոնն ընձեռում է բոլոր հնարավորությունները տան կողքն աշխատելու և հանգստանալու համար», – ասաց նա։
Club Capital-ի նախագահ Գրիգոր Առաքելյանն ընդգծեց, որ այս նախագծի բացառիկությունն այն է, որ այստեղ հարմարավետ կյանքի բոլոր պայմանները ստեղծված են բնությանը ներդաշնակ։
«Զարմանահրաշ ծիրանի այգին, վեհ սարերը, մաքուր օդը, սրանք են Goght Urban Valley –ի անհերքելի առավելությունները»,- ասաց Առաքելյանը։
Միջոցառման ավարտին գլխավոր տնօրեն Մովսես Ձավարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին նախագծի նկատմամբ ցուցաբերած անկեղծ հետաքրքրության և շնորհանդեսի ծրագրին մասնակցելու համար։
«Ցտեսություն։ Մեր դրախտային անկյունի դռները միշտ բաց են լավ մարդկանց համար։ Եվ մենք սիրով կկիսվենք այս գեղեցկությամբ մեր ընկերների հետ։ Ի վերջո, Goght Urban Valley –ն պարզապես նորարարական նախագիծ չէ, այն համախոհների համայնք է»,- ասաց նա։