Հայկական կարատեն՝ համաշխարհային ասպարեզում․ տոկունություն, կարգապահություն և փիլիսոփայություն

Հայկական կարատեն՝ համաշխարհային ասպարեզում․ տոկունություն, կարգապահություն և փիլիսոփայություն

Հայաստանի շոտոկան կարատեի կոնֆեդերացիայի նախագահ, գործարար և Goght Urban Valley  նախագծի համահիմնադիր Մարկոս Ղարիբյանը խոսել է այն մասին, թե ինչպես է փոքր, բայց կամքի մեծ ուժ ունեցող հայկական թիմը հաստատվել համաշխարհային ասպարեզում

 

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ մարզիկներն ավելի ու ավելի հաճախ են կանգնում խոշորագույն միջազգային մրցաշարերի պատվո հարթակներին՝ ստիպելով մրցակիցներին հաշվի նստել իրենց ուժի և բնավորության հետ։ Կարատեն նրանց համար ավելին է, քան պարզապես սպորտ, այն նաև տոկունության, հարգանքի և ներքին կարգապահության դպրոց է։ 

«Նովոստի-Արմենիա»-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի շոտոկան կարատեի կոնֆեդերացիայի նախագահ, գործարար և Goght Urban Valley  նախագծի համահիմնադիր Մարկոս ​​Ղարիբյանը խոսել է այն մասին, թե ինչպես է փոքր, բայց կամքի մեծ ուժ ունեցող հայկական թիմը հաստատվել համաշխարհային ասպարեզում, ինչու է սենսեյների կարգապահությունն ավելի կարևոր, քան ցանկացած գաջեթ, և ինչպես է Goght Urban Valley նախագիծը վերածվում սպորտի և ապագա չեմպիոնների նոր կենտրոնի։

«Նովոստի-Արմենիա». պարոն Ղարիբյան, պատմեք Շոտոկան կարատեի կոնֆեդերացիայի վերջին տարիների ձեռքբերումների մասին։ Ո՞ր արդյունքներն եք համարում առավել նշանակալի։

Մ. Ղարիբյան. հայկական կոնֆեդերացիան գլխավորում եմ 2017 թվականից։ Իմ նախագահության տարիներին, ամբողջությամբ իմ ֆինանսավորմամբ, հայ կարատեիստները երեք անգամ մասնակցել են աշխարհի առաջնություններին Տոկիոյում։

Առաջին անգամ՝ 2021 թվականին, հավաքականի կազմում երեք մարզիկ էր, որոնք նվաճեցին մեկական ոսկե և արծաթե մեդալ։

2023 թվականին առաջնությանը մասնակցեց արդեն յոթ մարզիկ՝ նվաճելով մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ։

Իսկ 2025 թվականին աշխարհի առաջնությանը մասնակցեց 14 մարզիկ՝ նվաճելով երեք ոսկե, չորս արծաթե և վեց բրոնզե մեդալ։ Մեր մարզիկները փայլուն հանդես եկան։

Մրցաշարին մասնակցում էր ավելի քան հազար մարզիկ՝ մոտ 60 երկրից։ Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց երրորդ տեղը։ Համեմատության համար նշենք, որ Ղազախստանը՝ 80 մասնակցով, երկու կամ երեք մեդալ նվաճեց, մինչդեռ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի թիմերը ոչ մի մեդալ չնվաճեցին։

«Նովոստի-Արմենիա»․ Ձեր կարծիքով, ո՞րն է հայ մարզիկների հաջողության գլխավոր գործոնը։

Մ. Ղարիբյան․ սենսեյների և մարզիկների քրտնաջան աշխատանքը, ամենօրյա մարզումները և երկաթյա կարգապահությունը։ Միայն սա է արդյունք տալիս։

«Նովոստի-Արմենիա». ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր առաջընթացն այս ոլորտում։

Մ. Ղարիբյան․ առաջընթացն ակնհայտ է։ Մենք արդեն ունենք ուժեղ թիմեր Երևանում, Մեղրիում, Նոյեմբերյանում, Շիրակում և Էջմիածնում։ Հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի Yerevan Open մրցաշարը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն 13 երկրների ներկայացուցիչ։

Սա կլինի Շոտոկան կարատեի միջազգային խոշոր առաջնություն, որին կմասնակցեն մոտ 800 մարզիկներ։ Մենք ձգտում ենք ոչ միայն ընդլայնել Հայաստանի ներկայացվածությունը, այլև ներգրավել լավագույն մարզիկներին։

«Նովոստի-Արմենիա»․ ի՞նչ դժվարությունների են բախվում հայ կարատեիստները՝ խոշոր մրցաշարերին նախապատրաստվելիս։

Մ. Ղարիբյան․ ամենամեծ խնդիրը ֆինանսական է։ Պետք է լուծել մարզադահլիճների հագեցվածության և մարզումների գործընթացի նյութական ապահովության հարցերը։

«Նովոստի–Արմենիա»․ Ձեր սաների շրջանում կա՞ն Եվրոպայի կամ աշխարհի ապագա չեմպիոններ։

Մ․ Ղարիբյան․ նրանք արդեն կան։ Ճապոնիայում կայացած աշխարհի վերջին առաջնության ժամանակ մեր երեք մարզիկները նվաճեցին «ոսկի»։ Սա հսկայական ձեռքբերում է։ Այսօր Հայաստանը լավ հայյտնի է կարատեի աշխարհում, և մեր մարզիկների դեմ տատամի դուրս գալը շատերի համար մարտահրավեր է։ Նրանք մեզ հետ հաշվի են նստում։.

«Նովոստի-Արմենիա». կարելի՞ է վստահորեն ասել, որ Հայաստանն արդեն տեսանելի է աշխարհի սպորտային քարտեզի վրա։

Մ. Ղարիբյան․ անկասկած։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիայի թիմն առաջին անգամ կմասնակցի Yerevan Open–ին. մենք նախկինում մարզական կապեր չենք ունեցել այս երկրի հետ։ Սա հեղինականության աճի ցուցանիշ է։

«Նովոստի-Արմենիա»․ կարատեն ոչ միայն մարզաձև է, այլև փիլիսոփայություն։ Ձեր կարծիքով, ինչու՞ սպորտում հաջողությունների հասած մարդիկ հաճախ հաջողության են հասնում նաև բիզնեսում։

Մ. Ղարիբյան․ սպորտը ձևավորում է անհատականությունը։ Մեր փիլիսոփայությունն է դաստիարակել առողջ սերունդ՝ ուժեղ ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությամբ։ Մարզիկներից մինչև սենսեյներ․ նրանք մարդիկ են, ովքեր պատրաստ են ամեն ինչի՝ ազնիվ, բարեխիղճ, պատասխանատու։ Այս հատկանիշներն օգնում են և՛ կյանքում, և՛ բիզնեսում։

«Նովոստի-Արմենիա». կարո՞ղ է կարատեն օգնել գաջեթների դարաշրջանում մեծացող երեխաներին և երիտասարդներին։

Մ. Ղարիբյան․ իհարկե։ Կան դեպքեր, երբ երեխան չի լսում ծնողներին, բայց անվերապահորեն ենթարկվում է սենսեյին։ Եթե սենսեյը ասում է՝ «Դի′ր հեռախոսդ մի կողմ և արա′ տնային աշխատանքը», երեխան լսում։ Ես դրանում համոզվել եմ սեփական երեխաների օրինակով։

Մարզումների ժամանակ երեխաներն ամբողջովին կտրվում են իրենց հեռախոսներից և ինտերնետից, և դա լիցքավորում է նրանց։

«Նովոստի-Արմենիա» ․ ինչո՞ւ է հենց Գողթ գյուղն ընտրվել կարատեի նոր խմբակներ ստեղծելու համար։

Մ. Ղարիբյան․ Գառնիում երկար տարիներ աշխատել է հայտնի մարզիչ, շատ բարձր մակարդակի մասնագետ։ Համայնքի հետ միասին մենք որոշեցինք վերականգնել մարզադահլիճը, որը վատ վիճակում էր։

Այժմ այնտեղ գործում է կարատեի բարձրակարգ դպրոց, որտեղ մարզվում են մոտակա գյուղերի մի քանի տասնյակ երեխաներ։ Մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնում կանանց թիմին, և այն, հավատացեք, շատ ուժեղ է։

«Նովոստի-Արմենիա» ․ արդյո՞ք Գողթն ունի ներուժ դառնալու մարզական հավաքների և մրցումների անցկացման վայր։

Մ. Ղարիբյան․ անխոս։ Մենք՝ Goght Urban Valley–ի հիմնադիրներս, նախատեսում ենք միջազգային սեմինարներ անցկացնել թաղամասում։ Սա կնպաստի ոչ միայն կարատեի, այլև թաղամասի զարգացմանը։

Վեց ամսից Գողթը կունենա բոլոր պայմանները մարզումների համար՝ հիասքանչ բնության ֆոնին. սա ոգեշնչում է և՛ մարզիկներին, և՛ մարզիչներին։

«Նովոստի-Արմենիա»․ Goght Urban Valley–ի հայեցակարգը ենթադրում է, որ մարդը կկարողանա ապրել, աշխատել և զբաղվել սպորտով՝ առանց թաղամասից դուրս գալու: Կարո՞ղ ենք ասել, որ կարատեն հասանելի կլինի բոլոր բնակիչների համար։

Մ. Ղարիբյան․ իհարկե: Կարատեի առավելություններից մեկը ցանկացած տարիքում մարզումները սկսելու հնարավորությունն է: Աշխարհի առաջնություններին մասնակցում են նույնիսկ 70 տարեկանից բարձր մարզիկներ: Եվ հավատացեք, նրանց հետ մրցելը շատ դժվար է. նրանք ունեն յուրահատուկ մարտական ​​փիլիսոփայություն:

Աղբյուր՝ https://newsarmenia.am/am/news/interview/haykakan-karaten-hamashkharhayin-asparezum-tokunutyun-kargapahutyun-ev-pilisopayutyun/

Այլ նորություններ

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Մեկնարկել է շինարարական աշխատանքները

Goght Urban Valley-ում մեկնարկվել են շինարարական աշխատանքները։

Տեսնել ավելին

05.10.2023

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ

Երևանից 30կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը էներգաարդյունավետության առումով գերազանց արդյունքներ է ցույց տվել, «Նովոստի–Արմենիա»...

Տեսնել ավելին

12.03.2024

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

Երևանից 30 կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը և Koreez.am կրթական հարթակը համագործակցության համաձայնագիր են...

Տեսնել ավելին

01.05.2024

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ապրելակերպի մասին Goght Urban Valley–ի հետ․ հարց ու պատասխան

Կոտայքի մարզում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա, կառուցվում է Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը։  Գործարար, Goght Urban Valley...

Տեսնել ավելին

09.04.2024

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Goght Urban Valley-ն պաշտոնապես մեկնարկեց

Ապրիլի 29-ին Գողթի գեղեցիկ բնության մեջ հյուրընկալել էինք մեր նախագծի ընկերներին` միասին նշելու այսքան կարևոր ու յուրօրինակ ծրագրի մեկնարկը։Մեր...

Տեսնել ավելին

29.04.2023

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանն ունի ձեռնարկատիրական գործունեության մեծ փորձ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռների տերմինալի կառավարում, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ...

Տեսնել ավելին

01.03.2024

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին

Goght Urban Valley-ն միացել է Toon Expo 2023-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին։ Սեպտեմբերի...

Տեսնել ավելին

06.09.2023

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

Ինչպես Հայաստանի վայրի բնության եզակի անկյունը վերածել գերժամանակակից Goght Urban Valley–ի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասի շինարարության նախագծի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ...

Տեսնել ավելին

09.09.2024