TOON EXPO 2024–ի գլխավոր բացահայտումը Goght Urban Valley–ի բացառիկ ինստալյացիան էր
Goght Urban Valley-ն Հայաստանում TOON EXPO 2024 անշարժ գույքի մասշտաբային ցուցահանդեսի ժամանակ այցելուների առջև հանդես եկավ ոչ միայն որպես նախագիծ, այլև հաճելիորեն զարմացրեց «WHAT MATTERS MOST» բացառիկ ինստալյացիայով
ԵՐԵՎԱն, 28 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley-ն Հայաստանում TOON EXPO 2024 անշարժ գույքի մասշտաբային ցուցահանդեսի ժամանակ այցելուների առջև հանդես եկավ ոչ միայն որպես նախագիծ, այլև հաճելիորեն զարմացրեց «WHAT MATTERS MOST» բացառիկ ինստալյացիայով։
Ինստալացիայի կենտրոնում հայելային խորանարդ է, որի թափանցիկ տանիքի միջով տեսանելի է երկնքի գմբեթը, կարծես նոր հորիզոնների բացահայտման հրավեր։ Իսկ կանաչ սիզամարգը, կարծես, խորանարդի շարունակությունն է՝ ցանկություն առաջացնելով նստել և մի փոքր հանգստանալ։
Ինստալացիայի հեղինակի, ապագա Goght Urban Valley–ի տարածքի համալրմամբ և ծրագրավորմամբ զբաղվող թիմի ղեկավար Աննա Ուրնովայի խոսքով, գաղափարը բավականին յուրօրինակ է՝ խորանարդի կողքին գտնվող դաշնամուրը վերածել արվեստի օբյեկտի։ Սա հիշեցում է, թե ինչպես կարող է արվեստը կենդանի լինել, ինչպես բնությունն ու երաժշտությունը կարող են դառնալ առօրյա կյանքի մասնիկ:
««Մերիդիան» ցուցահանդեսային համալիրի ներքին բակում տեղադրված մեր ինստալյացիայով ներկայացրել ենք Goght–ի փոքրի կղզյակը և գյուղական կյանքը հենց քարե ջունգլիների կենտրոնում: Բակն ինքնին քարի մեջ ձուլված բիրտության օրինակ է, և այնտեղ մենք ստեղծել ենք հայելային խորանարդ, որից, կարծես, հոսում է կանաչ սիզամարգ: Խոտերի վրա բաց դաշնամուր է` փխրուն և նուրբ, որը ցույց է տալիս երաժշտությունը ներսից: Դաշնամուրից ծաղիկներ են աճում ՝ խորհրդանշելով, որ արվեստն ու բնությունը կյանքի անբաժանելի մասն են»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա»-ին։
Ուրնովայի խոսքով, ինստալյացիայի իմաստն է ցույց տալ, որ մարդկանց կյանքը բաղկացած է ոչ թե քառակուսի մետրերից, այլ կյանքի շոշափելի զգացումից, այն, ինչ նրանց շրջապատում է:
«Մենք Գողթի մի մասնիկը բերել ենք ցուցահանդես՝ կիսվելու այն արժեքներով, որոնք ներդնում ենք մեր նախագծում: Բացի այդ, ցանկանում էինք ցուցահանդեսում ստեղծել հանգստության անկյուն, որտեղ յուրաքանչյուրը փնտրում է իր ապագա կատարյալ տունը»,- նշեց ինստալյացիայի հեղինակը։
Նրա խոսքով, հանգստության այս անկյունը ևս մեկ օգտակար գործառույթ է կատարում.
«Երբ գլուխն արդեն եռում է ընտրության առատությունից և պետք է որոշումներ կայացնել, մարդիկ կարող են գալ մեզ մոտ, հանգիստ շնչել, լսել թռչունների դայլայլը, նստել կանաչ պուրակում և զգալ մեր վերաբերմունքը տարածքի նկատմամբ, տեսնել, թե որքան մտածված ենք մոտենում տարածքի ծրագրավորմանն ինչպես այստեղ՝ ցուցահանդեսին, այնպես էլ հենց Goght Urban Valley–ում»,- ասաց նա:
Ուրնովան նշեց, որ ինստալյացիան արտացոլում է այն սերն ու հոգատարությունը, որն իր նախագծողները ներդնում են նախագծի մեջ և ցույց է տալիս այն ոչ միայն հարմարավետ և մտածված, այլև խորը դարձնելու ձգտումը, որը համապատասխանում է ժամանակակից մարդկանց պահանջներին։
«Այսօր կարևոր են ոչ միայն ամուր պատերը, այլև այն ծառայությունները, որոնք բավարարում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի կարիքները՝ հոգու, մարմնի, զարգացման համար: Այս ամենը ներկայացված է մեր ինստալյացիայում և կյանքի կկոչվի Goght Urban Valley–ում»,- ասաց ինստալացիայի հեղինակ Ուրնովան։
Goght Urban Valley քոթեջային թաղամասը քաղաքային մշակույթի և էկոմիջավայրի եզակի համադրություն է, որը կառուցվում է Գողթ հովտում՝ Երևանից 33 կմ հեռավորության վրա: Goght Urban Valley –ն պարզապես տուն չէ, այն կենսակերպ է, որտեղ յուրաքանչյուր տարր ստեղծված է առավելագույն հարմարավետություն ապահովելու համար: Դա մի տարածք է, որտեղ բնությունը, արվեստը և կյանքը միավորվում են կատարյալ հավասարակշռության մեջ՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ նրա բնակիչները կարող են ստեղծագործել և վայելել յուրաքանչյուր ակնթարթ։