Ռեստորան

Ազգային խոհանոցի ռեստորանն այն վայրն է, որտեղ համակցված են հայկական խոհարարության ավանդույթներն ու ընտանեկան ջերմ մթնոլորտը։ Ռեստորանում  հյուրերը կարող են համտեսել  հետաքրքիր ու համեղ ուտեստներ և հիանալի ժամանակ անցկացնել ընտանեկան կամ  ընկերական միջավայրում։

Ռեստորանի ինտերիերը նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր հյուր իրեն զգա ինչպես տանը։ Չկա ավելորդ շքեղություն կամ աչք ծակող դետալներ՝ գերակշռում են բնական փայտը, տաք երանգներն ու պարզությունը, որոնք հաճելի մթնոլորտ են ստեղծում: