Զբոսայգի

Villa A1

Զբոսայգին դառնալու է սիրելի վայր բոլոր այն մարդկանց  համար, ովքեր փնտրում են ոգեշնչում, ներդաշնակություն և հանգստություն:

Այգին  գտնվում է լանջին, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Ազատ գետի հովիտը և Ազատի ջրամբարը։ Իր դիրքի շնորհիվ այգին այցելուներին հնարավորություն է տալիս տարվա տարբեր եղանակներին վայելել բնության անկրկնելի պատկերները, որոնք առանձնանում են իրենց գեղեցկությամբ։

Զբոսայգու նախագիծը ներառում է հետաքրքիր արտ-օբյեկտների, լուսաքանդակների և կինետիկ ինստալյացիաների ստեղծում։ Land art-ը, որը մշակվել է ժամանակակից արվեստագետների և ճարտարապետների կողմից, առանձնահատուկ հմայք կհաղորդի այգուն՝ միավորելով բնությունը, տեխնոլոգիաներն ու արվեստը: Կալեյդոսկոպ-արտը և կինետիկ քանդակները, որոնք արձագանքում են քամու շարժմանը կստեղծեն յուրահատուկ տեսողական էֆեկտներ: Իսկ այգու ամենաթաքնված անկյուններում կարելի է գտնել հայելային արտ-օբյեկտներ՝ արտացոլող մակերեսներով։