Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանը պատասխանել է Goght Urban Valley նախագծի վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող հարցերին.

Հիմնադիր և ներդրող Հրայր Մելքոնյանն ունի ձեռնարկատիրական գործունեության մեծ փորձ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռների տերմինալի կառավարում, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ ֆինանսական ծառայության կառավարում, ներդրումներ էներգետիկ (փոքր ՀԷԿ-եր) և գյուղատնտեսության ոլորտներում (այգեգործություն և ձկնաբուծություն):

Այսօր նա պատասխանեց գնորդների հարցերին Goght Urban Valley

նախագծի վերաբերյալ.

– Ի՞նչը ոգեշնչեց ստեղծել Goght Urban Valley նախագիծը:

–Մեզ մոտ առաջացավ մեծ ցանկություն ստեղծել մի վայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ապրել հարմարավետ պայմաններում՝ միաժամանակ հաճույք ստանալով շրջակա միջավայրից: Մեր հովիտն ունի մեծ կանաչ տարածք, որը հնարավորություն է տալիս վայելել հրաշալի բնությունը։ Տարածքը ծանրաբեռնված չի լինելու շինություններով, տները կլինեն առավելագույնը 2 հարկանի և ոչ մեծ մակերեսով։ Դրանով մենք պահպանում ենք այս գեղեցիկ հովտի բնականությունն ու հարմարավետությունը, որն եղել է Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ի և նրանից հետո բոլոր արքաների սիրելի ամառային նստավայրը:

Թեպետ մեր գեղեցիկ այգիներն ունեն դարավոր ավանդույթ, մեր հովտում օգտագործվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ և բնապատկերային ձևավորման մեթոդներ՝ բնական ժառանգության և մեր բնակիչների ժամանակակից կարիքների միջև կատարյալ հավասարակշռություն ստեղծելու նպատակով: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր բնակիչ՝ առանց Goght Urban Valley տարածքը լքելու, կկարողանա քայլել, լողալ, հեծանիվ քշել, սպորտով զբաղվել՝ միաժամանակ վայելելով բնության գեղեցկությունը։

– Ի՞նչ առավելություններ եք տեսնում այլ շրջանների համեմատ Goght Urban Valley թաղամասում ապրելու և ներդրումներ կատարելու:

– Նախ․ Գողթը էկոլոգիապես շատ մաքուր շրջան է։ Այստեղ չկան արտադրական ձեռնարկություններ, չկան քարհանքեր, չկան խոշոր քաղաքներ, ինչը մեր հովտին տալիս է մեծ առավելություն այլ շրջանների նկատմամբ։ 

 Երկրորդ․ այս տարածաշրջանն այժմ շատ արագ է զարգանում։ 2007թ․-ի համեմատ այստեղ բազում կանաչ տարածքներ են ավելացել։ Շատերը ծառեր են տնկում իրենց հողում՝ դրանով իսկ հարստացնելով և կանաչապատելով տարածքը։ Նաև զբոսաշրջիկների հոսքի ավելացման շնորհիվ զարգանում են սպասարկման ոլորտի տարբեր ծառայություններ, քանի որ Գողթը, Գառնին և Գեղարդը Հայաստանի հիմնական տուրիստական ուղղություններից են։

– Ձեր առաջարկած նախագծի ո՞ր եզակի առանձնահատկությունները կցանկանայիք ընդգծել:

– Մեր նախագիծն իրոք եզակի է: Հայաստանում առհասարակ նման բան ոչ ոք չի արել։ Ոչ ոք 75 հա տարածքի վրա քոթեջային համայնք չի կառուցել այնքան ներդրումներ անելով, որքան մենք։ Մենք չենք վազում շահույթի հետևից։ Հողատարածքների մի մասը, որը մենք կարող էինք կառուցապատել և վաճառել, օգտագործվելու է որպես հանրային տարածք: Այստեղ լինելու է լճակ, ամֆիթատրոն, ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակներ, թենիսի կորտ, հեծանվային ուղիներ և այլ հետաքրքիր լուծումներ: Մարդիկ, ովքեր կհավատան մեր գաղափարին և առանձնատներ կգնեն, չեն փոշմանի, քանի որ ապրելու են բարեկարգ, կանաչապատ տարածքում՝ հարմարավետ կենսապայմաններով։ Մեր թաղամասի բնակիչներին մենք նաև տրամադրում ենք ծառայությունների այլ լայն շրջանակ:

– Ի՞նչ ճակատագիր կունենան այն ծառերը, որոնք չեն մնալու Գողթի կանաչ գոտում։

– Այն հատվածից, որտեղ կլինեն տներ և ենթակառուցվածքներ, բոլոր պտղատու ծառերը կտեղափոխենք՝ հետագա վերատնկման պայմանով։ Հուսով ենք, որ դրանք կարմատակալեն այլ տեղերում և օգտակար կլինեն ապագայում։ Նախատեսվում է նաև նոր ծառեր տնկել։

Մենք ուրախ ենք ձեզ տեսնել այս հրաշալի վայրում, որտեղ հարմարավետությունը զուգորդվում է բնական գեղեցկությամբ։ Մեր ընկերությունն առաջարկում է ձեզ կատարյալ կենսապայմաններ Երևանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա, որտեղ կանաչ մարգագետիններն ու լեռնագագաթները կդառնան ձեր հարևանները, իսկ մաքուր օդը կլցնի ձեր կյանքը թեթևությամբ և թարմությամբ:

Բարի գալուստ մեր հիասքանչ անկյունը՝ հայկական չքնաղ բնության գրկում: