Մեր ներդրողները

Մեր ներդրողները

Ամեն ինչ սկսվեց գեղեցիկ երազանքից։


Հայաստանի, Ռուսաստանի ու Եվրոպայի բիզնես միջավայրում կայացած փորձառու գործարարներն իրենց հայրենի երկրի գողտրիկ անկյունը շատերին հասանելի դարձնելու նպատակով ձեռնարկեցին Goght Urban Valley  նախագիծը։ 


Երկար քննարկումների հետո որոշվեց Գողթի գեղատելիս հովիտում հիմնել մի բնակավայր, որը շատերի երազանքների իրականացումը կդառնա՝ քաղաքային աղմուկից, խցանումներից ու աղտոտված օդից հեռու, բայց քաղաքային միջավայրում: 


Այս երազանքին հավատացին և դրանով ոգեշնչվեցին մեր ներդրողները՝ Մովսես Ձավարյանը, Մարկոս Ղարիբյանը, Արմեն Ձավարյանն ու Հրայր Մելքոնյանը։ 


Նրանցից Մովես Ձավարյանը ղեկավարել է Ռուսալ-Արմենալ գործարանը, աշխատել Ալավերդու պղնձաձուլական գործարանի ղեկավար կազմում, խոշոր բիզնեսներ հիմնել Ռուսաստանում։ Այժմ սոցիալական ուղղվածության բիզնես է վարում Եվրոպայում։ 


Մարկոս Ղարիբյանը իր հայրենի գյուղում հիմնել է 100 հեկտարից ավելի պտղատու այգիներ, կառուցել երկու ՀԷԿ։ Հայրենի եզերքի նվիրյալ գործարարի բիզնես նախագծերից գլխավորը, թերևս, Գողթ գյուղում հիմնված խոշորագույն ջերմոցային տնտեսությունն է, որը նոր խոսք է վարդերի մշակման ոլորտում։


Արմեն Ձավարյանը դիստիբյուտորական ոլորտի փորձառու ձեռներեց է, որը ռուսաստանյան առաջատար ընկերություններից մեկի հիմնադիրներից է։ Նա մի շարք հաջողված նախագծեր ունի նաև Հայաստանում։ 


Հրայր Մելքոնյանը ղեկավարել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնային համալիրը, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի ֆինանսական ծառայությունը, ներդրումներ է կատարել էներգոարտադրության և գյուղատնտեսության բնագավառներում, ինչպես նաև զբաղվում է ՀՀ-ից ապրանքների արտահանմամբ դեպի ՌԴ և ԱՄՆ։