Goght Urban Valley․ առաջին smart քաղաքը՝ հայոց արքաների նստավայրում

Goght Urban Valley․ առաջին smart քաղաքը՝ հայոց արքաների նստավայրում

Goght Urban Valley–ն սմարթ քաղաք է (խելացի քաղաք), որն իրենից ներկայացնում է քաղաքային մշակույթի և էկոմիջավայրի յուրահատուկ համադրություն, որը կառուցվում է Հայաստանի մայրաքաղաքից ընդամենը 33 կմ հեռավորության վրա գտնվող Գողթի հովտում։

Խորհրդանշական է, որ սմարթ քաղաքը կկառուցվի մի տարածաշրջանում, որի պատմությունն իր արմատներով գնում է դեպի հեռավոր անցյալ, երբ Ուրարտու պետության հզոր արքա Արգիշտի I-ը տարածաշրջանը միացրեց Հայոց թագավորությանը, սկսեց ակտիվորեն զարգացնել այն։ Ժամանակի ընթացքում այս տարածքն, իր յուրահատուկ բնական և կլիմայական պայմանների շնորհիվ, վերածվեց հայոց արքաների սիրելի ամառային նստավայրի։

Կառուցվող Goght Urban Valley–ն տեղակայված է հարուստ պատմամշակութային միջավայրում՝ Խոսրովի արգելոցի ստորոտում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը: Նախագծի նախաձեռնողները բնակիչներին և հյուրերին խոստանում են ենթակառուցվածք, որը ոչ մի կերպ չի զիջի մեգապոլիսներին՝ մշակութային կենտրոն, ամֆիթատրոն, coworking, ռեստորաններ, խանութներ, բուտիկներ, սիգարի ակումբ, կոնֆերանս սրահ, հյուրանոց։

Բայց սա դեռ ամենը չէ: Հրաշք քաղաքը շրջապատված կլինի 55 հեկտար կանաչ տարածքով, 20 հազար պտղատու ծառերով, կունենա հանգստի գոտի և արհեստական լճակ։

Goght Urban Valley նախագծի թիմը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչու է անհրաժեշտ փոշոտ, գազով աղտոտված, տրանսպորտով ծանրաբեռնված Երևանից որքան հնարավոր է շուտ տեղափոխվել կառուցվող Հրաշք քաղաք։

Շահեկան դիրք և նախագծի յուրահատկություն

Նախագծի մասնակից, Մոսկվայի քաղաքապետի նախկին խորհրդական Աննա Ուրնովան, ով միջազգային կորպորացիաներում աշխատելու մեծ փորձ ունի, խոստովանեց, որ սիրում է աշխատել բացառիկ և բարդ նախագծերի հետ։

«Պետք է հուշարձան կանգնեցնել ցանկացած մարդու համար, ով զբաղվում է նորարարություններով և չափորոշիչների փոփոխությամբ։ Կոնկրետ այս նախագծի դեպքում, սրանք այն մարդիկ են, ովքեր ունեն ոչ ստանդարտ մտածելակերպ, նախագիծն ընկալում են ոչ թե որպես հերթական «մարդկային գործ» և բնակտարածքի ավելի շատ քառակուսի մետրեր քաղելու փորձ, այլ ստեղծելու կյանքի համար հարմարավետ միջավայր», – ասաց Ուրնովան։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում գործող պրեմիում բնակարանների նախագծերը չեն կարող համեմատվել Goght Urban Valley–ի հետ։

«Ամենասկզբից թիմը որոշեց տարածքի 30%–ը հատկացնել բարեկարգմանն ու հանգստի գոտիներին։ Նախագծի հիմնական սկզբունքներն են էկոլոգիականությունը, նվազագույն անտրոպոգեն ծանրաբեռնվածությունը, պտղատու ծառերի պահպանումը», – նշեց Ուրնովան։

Նրա խոսքով, երկրորդ կարևոր պահը ժամանցային և սպասարկման–սոցիալական ենթակառուցվածի սզբնական պլանավորումն է՝ վերածելով «հինգ րոպեանոց» քաղաքի հայեցակարգի, այսինքն՝ քաղաքամերձ թաղամասի, բայց բոլոր անհրաժեշտ ծառայությունները ստանալու հնարավորությամբ՝ հաշվի առնելով կանանց, տղամարդկանց, երեխաների և դեռահասների հետաքրքրությունները։

«Տարածքի ճարտարապետությունն ու հագեցվածությունը կապված կլինեն այս վայրի պատմության և լանդշաֆտի հետ»,- պարզաբանեց Ուրնովան։

Նա հատկապես կարևորեց մշակութային կենտրոնի ստեղծումը, որը գլոբալ առումով ընկալվում է որպես այս թաղամասի կյանքի կենտրոն, որը նաև բաց կլինի հյուրերի համար։ Մշակութային կենտրոնում նախատեսված են հյուրանոցային և ռեստորանային համալիրներ, ինչպես նաև ժամանցի այլ ենթակառուցվածք՝ ցուցահանդեսային տարածքներ, արվեստի համար նախատեսված տարածքներ, բացօթյա կինոթատրոն և շատ ավելին:

«Սա ինտեգրում է այս տարածքի տարածության, պատմության ու արմատների մեջ՝ ստեղծելով առավելագույն թվով դիտակետեր և բաշխելով գործառույթները ողջ տարածքում, աշխատելով հոգու և մարմնի հետ՝ հարմարավետ կյանք ստեղծելու համար», - ասաց Ուրնովան:

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի համաճարակից հետո փոխվել է վերաբերմունքն առցանց աշխատանքի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով Goght Urban Valley–ում ժամանակակից կոնֆերանս սրահի, coworking–ի, արագ ինտերնետի առկայությունը թույլ են տալիս աշխատել հենց տեղից և ապրել հարմարավետ միջավայրում։

«Նախագծի տարբերվող առանձնահատկություններն են ատրակցիոնների իսպառ բացակայությունը, նվազագույն ասֆալտը, լուսավորության հետ աշխատանքն՝ անվտանգությունն ապահովելու համար, ֆիլմերի ցուցադրությունները և սպորտային միջոցառումների կազմակերպումը բացօթյա տարածքում, ամանորյա միջոցառումների կազմակերպումը և սահադաշտի առկայությունը։ Հայաստանում առաջին անգամ կգործեն բացօթյա ծառայություններ, որոնց շրջանակում յուրաքանչյուր ոք կարող է գտնել իրեն հետաքրքրող զբաղմունք», – ասաց Ուրնովան։

Նա նաև ավելացրեց, որ Goght Urban Valley նախագիծն առանձնանում է իր համաշխարհային նմանակներից շահեկան դիրքի, դիտակետերի բազմազանության, երկրի մայրաքաղաքին մոտ լինելու շնորհիվ։ Նման բան կարելի է գտնել միայն Շվեյցարիայում, հնարավոր է՝ Իտալիայի խորքերում։

Նորագույն ենթակառուցվածք՝ շրջապատված պատմական հուշարձաններով

Ճարտարապետական գիտությունների թեկնածու, Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարար Արև Սամուելյանն ընդգծեց, որ Goght Urban Valley–ի առավելություններից մեկը Երևանին մոտ լինելն է։ Urban Valley–ից մինչև մայրաքաղաքի կենտրոն ճանապարհը կտևի 30-40 րոպե։

Նրա խոսքով՝ Գողթ գյուղը թվագրվում է XIII դարով։ Մեզ են հասել եզակի ճարտարապետական հուշարձաններ։ Հավուց Թառի վանքը գտնվում է մոտակայքում, մոտակայքում են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Գեղարդի վանքն ու Գառնու հեթանոսական տաճարը։

Սամուելյանը հիշեցրեց, որ Գոխթ գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1300-1700 մ բարձրության վրա, ինչը հարմարավետ բարձրություն է Հայաստանի համար։ Այն մի կողմից բնական ամֆիթատրոնի պես շրջապատված է Գեղամա լեռնաշղթայով, բոլոր տներից հիանալի տեսարան է բացում դեպի Ազատի ջրամբարը և բիբլիական Արարատ լեռը։

Smart ներդրումներ Goght Urban Valley–ի հետ

Ձեռներեց, Goght Urban Valley նախագծի ներդրող Մովսես Ձավարյանը նշեց, որ նախագիծը նաև լայն հնարավորություններ է ընձեռում ներդրումների համար։

«Մենք հույս ունենք, որ բնակֆոնդի մոտ կեսը կօգտագործվի կոմերցիոն նպատակներով, այսինքն՝ որպես լրացուցիչ եկամուտ ստանալու միջոց վարձակալությամբ հանձնելու հաշվին։ Մենք երաշխավորում ենք 10-12% տարեկան եկամուտ», – ասաց Ձավարյանը։

Նա նաև պարզաբանեց, թե ինչու է Goght Urban Valley–ում կառուցվում հյուրանոց։ Նրա խոսքով, արդեն վաղուց աշխարհում ընդունված է ոչ սեփական տանը հյուրեր ընդունելու մշակույթը։

Գործարարը նաև պատասխանեց այն հարցին, թե որքան է գնահատել ռիսկերն՝ առաջարկելով Հայաստանի համար այսքան նոր նախագիծ։

«Սա ամբողջովին ավանգարդային նախագիծ է, և մենք պիոներներ ենք։ Ես ավելի քան համոզված եմ, որ մեր նախագիծը կհաջողվի, և մենք կսահմանենք կյանքի նոր չափանիշ», – ասաց Ձավարյանը։

Նրա խոսքով, Երևանը շինարարության համար հեռանկարային քաղաք չէ անդառնալի կլիմայական փոփոխությունների պատճառով։ Հետևաբար, ինչպես կարծում է գործարարը, մոտ ապագայում այնտեղ ապրելը կլինի ոչ հարմարավետ և թանկ։

«Կան նախալեռնային և լեռնային շրջաններ, որոնք կատարյալ են շինարարական նախագծերի համար։ Ապագան մերն է», – եզրափակեց Ձավարյանը։0